«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կայացավ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակաբաշխության ավարտական փուլը

Կայացավ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակաբաշխության ավարտական փուլը
05.11.2019 | 20:08

2019թ. նոյեմբերի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Բալտրուշայտիսական մթնոլորտ էր՝ կայացավ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակաբաշխության ավարտական փուլը: Նոյեմբերի 5-ին ուսանողները Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, “Mediamax” լրատվական գործակալության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնախմբին ներկայացրին իրենց աշխատանքները: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Լեռնիկ Գալստյանը, որին հանձնվեց 1500 եվրո մրցանակային և հավաստագիրը:

«Սպասելիքս այն է, որ այս նախագիծը շարունակական կլինի, քանի որ այն երիտասարդ ապագա ճարտարապետների համար հնարավորություն է ստեղծում բարձրացնել մասնագիտական հմտությունները և վստահություն է տալիս սեփական ունակությունների հանդեպ։ Հույսով եմ, որ այսօր հաղթող ճանանչված ուսանողի համար այս առաջին մրցանակով նրա մասնագիտական կյանքում սկիզբ կդրվի նոր ձեռքբերումների՝ իր հարուստ և գեղեցիկ մասնագիտական ճանապարհում։»,- շնորհավորելով մրցանակակրին և շնորհակալություն հայտնելով մրցույթին մասնակից մյուս չորս ուսանողներին կատարված աշխատանքների համար, ինչպես նաև մրցանակաբաշխությունը կազմակերպող բոլոր կողմերին ասաց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչիկիենեն, նշելով․ «Բալտրուշայտիսը ոչ միայն տևական ժամանակ է հատկացրել հին Հայաստանի արխեոլոգիական ուսումնասիրություններին, այլև փորձել է վերլուծել հին հայկական ճարտարապետության ազդեցությունը արևմտյան Եվրոպաի ճարտարապետության վրա, հատկապես գոտիկ ժամանակաշրջանում։ Ցանկանում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին, որ Բալտրուշայտիսի անվան մրցույթը նրանց համար խթան հանդիսանա մասնագիտական կարողությունները զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքները լինեն արժեքավոր ոչ միայն Հայաստանի համար այլև դրանցով հպարտանան եվրոպացիները»։


Կանոնակարգի համաձայն՝ լավագույն ավարտական աշխատանքների նախնական փուլում համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից ընտրվել է հայտ ներկայացրած ուսանողական նախագծերից 5 աշխատանք:
Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, “Mediamax” լրատվական գործակալության օժանդակությամբ, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ 2017թ. սահմանվել է Լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր, հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցող Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակ՝ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով՝ 5 տարի ժամկետով:


Ամենամյա մրցանակը շնորհվում է համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտած և մրցույթով հաղթած լավագույն նախագծի հեղինակին։ Հաղթած ուսանողին տրամադրվում է մրցանակային գումար՝ 1500 եվրո: Մրցույթում հաղթող ուսանողը դրամական պարգևի հետ միասին ստանում է Լիտվայի Հանրապետության դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից տրված հավաստագիր:
2017թ. մրցանակին արժանացել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Շողեր Խաչատրյանը, 2018թ.՝ Վարդգես Շահմենենդյանը:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ