«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՃՇՀԱՀ-ի «Ջերմագազամատակարարման և օդափոխության» ամբիոնը նշեց իր 70 ամյակը։

ՃՇՀԱՀ-ի «Ջերմագազամատակարարման և օդափոխության» ամբիոնը նշեց իր 70 ամյակը։
01.11.2019 | 17:56

Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը։ Ջերմատեխնիկայի գազամատակարարման, օդափոխության համակարգերի բարձրակարգ ինժեներներ, նախագծողներ, գիտաշխատողներ ապահովող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), իր տեսակի մեջ Հայաստանում միակը՝ «Ջերմագազամատակարարման և օդափոխության» (ՋԳՄՕ) ամբիոնը նշեց իր 70 ամյակը։
«Ողջունում եմ այս ամբիոնի նախկին և ներկա աշխատակիցներին և շնորհավորում նրանց, որ հաճախել կամ հաճախում են այս լեգենդար ամբիոնը։ Անգնահատելի է այս ամբիոնի ավանդը շինարարական ոլորտի զարգացման գործում»,- շնորհավորելով ամբիոնի 70 ամյակը իր ելույթում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ կոմիտեի կողմից ամբիոնին շնորհելով Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ։
2019-ի նոյեմբերի 1-ին ՃՇՀԱՀ-ում տոն էր՝ «հոբելյառին» շնորհավորելու էին եկել համաշխարհային ճանաչում ունեցող բելգիական «Յագա», ռուսական «Թերմոռոս Գրուպ», հայաստանյան «Շտիգեն», «ԳազպրոմԱրմենիա», «Կոնսել», «Թեմոռոս-Ար», «Վենջինժինիրինգ», «ԷՅԻ քոնսալթիրգ» գործընկեր ընկերությունների հիմնադիր տնօրենները, Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, շրջանավարտներ, ուսանողներ և այլոք։


«Մեր նպատակն է կրթել աշխատաշուկային համապատասխան մասնագետներ, ովքեր կտիրապետեն բարձր տեխնոլոգիաներին, մարդկանց հետ շփման արվեստին, մենենջմենթի հմտություններին։ Այդ նպատակով ամբիոնը համագործակցում է աշխարհում հայտնի՝ «Միցուբիշի Էլեկտիկս», «Յագա» ընկերությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի, եվրոպական մի շարք համալսարանների հետ։ Նախատեսում ենք վերականգնել համագործակցությունը Մոսկվայի Գուբկինի անվան նաֆթի և գազի համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի համանուն ամբիոնի հետ»,- ողջունելով հյուրերին իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։


Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի 70 ամյակի առթիվ համալսարանը ամբիոնի կայացման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց դոկտոր պրոֆեսոր Զոհրապ Մելիքյանին, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հենրիկ Գարոյանին, դասախոսներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Սլավա Զատիկյանին, Սերգեյ Պողոսյանին, Ռոբերտ Խարազյանին։


«Այս միջոցառումը հարթակ օգտագործելով, փորձել ենք ուսանողներին ներկայացնել ոլորտի առաջատարների հաջողված պատմությունները՝ լավագույն օրինակներով քաջալերել և մոտիվացնել, ծանոթացնել հանրապետությունում ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, գազամատակարարման ձեռքբերումներին։ Մեր մասնագիտությունը ամենապատվաբեր գործերից մեկն է՝ մարդկանց ապահովում ենք կենսական ամենաանհրաժեշտ պայմաններով՝ տալով նրանց թարմ օդ և ջերմություն։»,- շնորհավորելով ներկաներին ասաց «ՋԳՄՕ» ամբիոնի վարիչ , տ․գ․թ․ դոցենտ Աննա Քարամյանը։
ՋԳՄՕ ամբիոնի տրամադրության տակ են գտնվում ոլորտի ժամանակակից սարքավորանքով կահավորված 4 լաբորատորիաներ՝ «Ջեռուցման և օդափոխություն », «Հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային համակարգեր», «Էներգաարդյունավետություն», «Գազամակարարում» որոնցում տեղակայված սարքավորումներն ու համակարգերն ունեն ճանաչողական, ուսուցողական նշանակություն։ Լաբորատորիաները ներդրվել են «Թերմոռոս-Ար» ՍՊԸ, «Կոնսել» ՍՊԸ ընկերությունների և «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի աջակցությամբ։

1949թ-ին ԵրՊԻ-ի շինարարարական ֆակուլտետի կազմում ստեղծվել է ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնը, որի կայացման մեջ մեծ ներդրում և մասնակցություն են ունեցել ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանը, Լիպարիտ Ղուլոյանը, պրոֆեսոր Գրիգորի Մելիքյանը, Օնիկ Խաչիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զոհրապ Մելիքյանը և այլ երախտավորներ։ Այս ամբիոնը Հանրապետությունում միակն է , որը բարձրագույն մասնագիտական կրթություն է ապահովում երկրի տնտեսության զարգացման համար, կարևոր ճյուղի՝ գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության, կլիմատեխնիկայի ոլորտում։


ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ