2019-ի փետրվարի 21-ին «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանում կնքեցին համագործակցության հուշագիր։
«Այս կյանքի մեծ բանալին՝ գիտելիքն է»,- հուշագրի ստորագրումից հետո կարևորելով մասնավոր բուհ համագործակցությունը կրթական ծրագրերում ասաց «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։
Հուշագրի համաձայն համալսարանի տնտեսագիտության, հաշվապահական հաշվառում և հարկում, անշարժ գույքի փորձաքննություն կրթական ծրագրերը կկատարելագործվեն։ «Արարատբանկը» և ՃՇՀԱՀ-ն համատեղ կմշակեն կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ կկազմակերպվեն, ուսումնական պրակտիկաներ, գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման դասեր և բաց դռների օր՝ բանկի աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով։
«Այս համագործակցությունը էականորեն կնպաստի ուսանողների մասնագիտական աճին և հետագայում հնարավորություն կտա նրանց ներգրավվել երկրի տնտեսության և շինարարության հարցերի մեջ»,- իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ