Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

«Ես կարող էի փոխնախարար դառնալ, բայց տաքսի եմ վարում»

«Ես կարող էի փոխնախարար դառնալ,  բայց տաքսի եմ վարում»
30.05.2014 | 00:52

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԸ ներկայանում է «Ճանապարհի փիլիսոփաներ» նոր ֆիլմով: Պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, որից հետո «Ճանապարհի փիլիսոփաները» կուղևորվի միջազգային այլ կինոփառատոներ:
Այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին տեղեկացրեց Հարություն Շատյանը:
«Ճանապարհի փիլիսոփաները» լիամետրաժ-վավերագրական ֆիլմ է` գեղարվեստական տարրերով: Հերոսները հիմնականում տաքսու վարորդներ են, որոնք ուղևորին պատմում են իրենց, երկրի խնդիրների մասին: Նրանք չգիտեն, որ իրենց նկարահանում են։ Ֆիլմի այս տեսակն անվանում են իրական վավերագրական կինո»,- հավելեց ֆիլմի պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Ֆիլմի տևողությունը մեկ ժամ տասը րոպե է: Նկարահանվել է Արցախում, Գորիսում, Կապանում, Գյումրիում, Երևանում, Մոսկվայում, Սերբիայում, Բաթումում, Թբիլիսիում: Հիմքում հայաստանյան խնդիրներն են, գլխավորապես արտագնա աշխատանքն ու արտագաղթը: «Տաքսու վարորդներից մեկն ասում է` ես գնացի Բուլղարիա, բայց շատ դեբիլ երկիր է, պետք է գնայի Գերմանիա: Ամեն դեպքում պետք է գնա, իսկ գնացողներն ասում են՝ մենք պետք է գանք Հայաստան»,- իբրև օրինակ նշեց ֆիլմի պրոդյուսերը: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի նպատակն այն է, որ մեզնից ամեն մեկն զգա իր մեղավորությունը, իր սխալները, նոր միայն փնովի իշխանությանը:
Ի՞նչ գիտեն հերոսները ֆիլմի մասին: Ամենամեծ խնդիրն իրական վավերագրական կինոյի, պարզվում է, հենց դա է. հերոսները չգիտեն իրենց նկարահանվելու մասին, իսկ հետո փաստի առաջ է կանգնում ռեժիսորը: «Փորձում ենք ասել, որ դուք նկարահանվեցիք, դա խնդիր է առաջացնում, որոշ նյութեր ստիպված չենք ցուցադրում: Բայց կա քաղաքային քրոնիկա, քաղաքացիները երևում են կադրում, չենք կարող բոլորին գտնել ասել` դուք նկարահանվել եք»,- պարզաբանեց Հարություն Շատյանը:
Ի՞նչ արձագանք կգտնի ֆիլմը դրսում։ Բանախոսները նշեցին, որ կա վիճակագրություն, ըստ որի, եթե կարմիր լույսի տակ կանգնած 10 մեքենաներից 6-ը տաքսի է, ուրեմն տվյալ երկիրն աղքատ է: Դա կարելի է բացատրել այսպես. մարդիկ ուրիշ աշխատանք չունեն, և նրանց այլ բան չի մնում անելու, եթե ոչ տաքսի վարել: Ինչպես հերոսներից մեկն է ասում` ես կարող էի փոխնախարար դառնալ, բայց տաքսի եմ վարում: Այսպիսով, ֆիլմն ընկալելի կլինի այն երկրներում, ուր տաքսիները շատ են, սոցիալական խնդիրները` շատ ու հար և նման: Կարելի էր նյութ դարձնել նաև առաջադեմ, տնտեսապես կայուն երկրների տաքսիստների պատմությունները, բայց դրա համար գումար է պետք: Ի դեպ, այս ֆիլմի նկարահանման համար գումար գրեթե չի ծախսվել: «Ֆիլմը նկարահանվել է բջջային հեռախոսով, դա աշխարհում ընդունված, ավելին` արդեն անցած պրոցես է,- վստահեցրեց ֆիլմի ռեժիսորը։- Ֆիլմը կոմերցիոն բնույթ չունի, հերոսների միջոցով գումար աշխատելն արդար չենք համարում»:

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

ճանապարհի փիլիսոփաներ - Philosophers of the road (Official Trailer)
Դիտվել է՝ 3286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ