«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

10 երկրի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Երևանում

10 երկրի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Երևանում
08.04.2014 | 12:11

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ապրիլի 4-ից 14-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է «My club, my space» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լիտվայի, Բելառուսի, Թուրքիայի և Հունգարիայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչների:

«My club, my space» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդական ակումբների առաջնորդներին զարգացնել իրենց հմտությունները, ծանոթանալ ԵՄ «Youth in Action», ERASMUS PLUS ծրագրերի գաղափարախոսությանը, խրախուսել երիտասարդների ձեռնարկատիրական նախաձեռնությունները, զարգացնել ղեկավարման հմտություններ, ստեղծել մասնագիտական և ոչ ֆորմալ երիտասարդական ակումբներ` համախմբելով տարբեր երիտասարդների միևնույն նպատակի շուրջ:
«Ծրագրի գաղափարը վաղուց է ծագել: Մասնակից բոլոր երկրներում կան երիտասարդական ակումբներ և դրանք միավորող կազմակերպություններ: Երիտասարդական ակումբների դաշնությունը՝ որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն, իր եվրոպական գործընկերների հետ նախաձեռնեց «Իմ ակումբը, իմ տարածքը» ծրագիրը` պարզելու, թե եվրոպական տարբեր երկրների երիտասարդական ակումբներում որքան հարմարավետ են իրենց զգում երիտասարդները, ինչ ինքնադրսևորման հնարավորություններ ունեն, և որքանով են պետության կողմից խրախուսվում նրանց նախաձեռնությունները»,- բացման խոսքում ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն երիտասարդության զբաղվածության, իրավունքների, երիտասարդական նախաձեռնությունների և շարժունակության խնդիրները, հասարակական կյանքի մասին իրենց տեսլականը: Տասը եվրոպական երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան երիտասարդական քաղաքականությանը, կհանդիպեն ոլորտում հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ, կայցելեն Հայաստանի մարզերում գործող երիտասարդական ակումբներ: Նրանք, միաժամանակ, կհասցնեն ծանոթանալ Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին, կներկայացնեն իրենց երկրները, ավանդույթները:
Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին աշխատել համատեղ և սովորել միմյանցից, մշակել և հետագայում իրականացնել երիտասարդական ակումբների միջազգային գործակցությանը վերաբերող այլ ծրագրեր:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ