Սերժ Սարգսյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորը՝ Ռոմիկ Հարությունյանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Պատճառը դժվար չէ գուշակել՝ ՀՀ տարածքում անարգել շրջող, երկրի ստրատեգիական նշանակության օբյեկտների ու ոչ շարքային անհատների հետ լուսանկարվող «գորշ գայլերն» են մեղավոր: Ռոմիկ Հարությունյանի «շեֆին»՝ Գորիկ Հարությունյանին առայժմ պաշտոնազրկում բաժին չի հասել, որովհետեւ նա վատառողջ է: Չնայած սրան, համառ են խոսակցությունները, թե նրան առաջիկայում փոխարինելու է ԱԱԾ նախկին պետ, ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավարի խորհրդական Կառլոս Պետրոսյանը:
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |