Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բուրգի գերիները

Բուրգի գերիները
22.08.2008 | 00:00

ԶՍՊԱՇԱՊԻԿ
Այսօր հայաստանյան իշխանական բուրգի վերին, միջին և ստորին «հարկաբաժիններում» ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորին կասկածում են, աչալրջորեն հետևում մեկմեկու տեղաշարժերին և ձեռքի տակ անհրաժեշտ «մատերիալ» հավաքում՝ ճիշտ պահին և ճիշտ տեղում որոշ անվստահելի սուբյեկտների դեմ որպես «ծանրացուցիչ դեպք հանցանաց» գործածելու համար։ Կոմունիստական նոմենկլատուրայի «հին-բարի» ժամանակներից հայտնի կոմպրոմատային դոսիեի այս մեթոդոլոգիան հաջողությամբ կիրառում են նաև մերօրյա նոմենկլատուրշչիկները, հատկապես նախագահական նստավայրում, որտեղ «վլաստ» է փոխվել, բնականաբար, փոխվել է նաև կասկածի ու անվստահության ընդունված չափաբաժինը՝ նորմայի սահմանը տալով-անցնելով։ Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների «դրանիկներն» առանձին-առանձին «դոսիեներ» են ստվարացնում մի ամբողջ խումբ քաղաքական գործիչների, պատգամավորների և, այսպես կոչված, պալատական լրագրողների անուններով՝ վերջիններիս մշտական վերահսկողության տակ պահելու և անհնազանդության յուրաքանչյուր «անմեղ» փորձ բնում խեղդելու համար։ Խոսքն ամենից առաջ այն «մերձավորների» մասին է, ովքեր դեռ չեն մաշել Քոչարյանից նվեր ստացած «կոշիկները», սակայն դրանցով «ժամադրության» են շտապում Սերժ Սարգսյանի մոտ, հուսալով վերջինիս համոզել, թե լավ պարողին հին կոշիկները չէ, որ խանգարում են։ Սակայն տիրոջն ուրանալու այս անտիկ «խասյաթը» զսպելու նույնքան հին ձևը վաղուց է գտնված, ինչից էլ օգտվում են նախագահականի քոչարյանասերժական թևերը, ընդ որում, առայժմ բավականին արդյունավետ։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Քոչարյանի «թրի տակից» Սերժի թևի տակ անցնելու որոշ պատգամավորների և քաղաքական «անկախ» գործիչների բացահայտ «նագլիությունն» արդեն իսկ կոշտ հակահարվածի է արժանացել նախագահական նստավայրն իր վերահսկողության տակ պահել փորձող փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կողմից։ Վերջինս պոտենցիալ ճամբարափոխներին առանց ծեքծեքումների «զսպաշապիկ» է հագցրել՝ նրանց հաստափոր «դոսիեներն» անմիջապես և ամենայն մանրամասնությամբ հանրության սեփականությունը դարձնելու սպառնալիքի տեսքով։

Դիտվել է՝ 5581

Մեկնաբանություններ

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը