Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նոու հաուների» և «ռումբերի» շքերթ

«Նոու հաուների» և  «ռումբերի» շքերթ
15.07.2008 | 00:00

ՀԱՆՁՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
Դիրքային և հոգեբանական պայքարն իշխանությունների և ընդդիմության, առավել ստույգ՝ «նախկինների» և «ներկաների» միջև նոր թափ է հավաքում:
Որ ընդդիմությունը պատասխանելու էր Քոչարյանին՝ յուրորեն ինքնատիպ, կասկածել պետք չէր: Սակայն «նոու հաուն» սպասվածից բուռն ստացվեց:
Եվ ընդհանրապես, ընդդիմության գերագույն բրենդը «նոն ստոպ» տարբերակով անսպասելի քայլեր կատարելու կարողությունն է եղել, որն էլ մեռնող այս ճահճին շարժ-կենդանություն է «պարգևել»՝ իշխանությանը դնելով պատային վիճակի մեջ, հնարավորություն չտալով անկանոն շարժումներ անելու: Ինչ ասես արժեր հենց միայն Տեր-Պետրոսյան-դաշնակցություն հանդիպումը, որն անակնկալ էր ոչ միայն իշխանությունների, այլև հայ հանրության համար: ՈՒ հենց այդ կարգի մոտեցումներն էին, որ մագնիսի նման ձգեցին նոր-լավ բանի կարոտ հասարակությանը դեպ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժում:
Իսկ անցնող շաբաթն ուղղակի «նոու հաուների» մի ողջ կասկադ էր, որը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան ճկուն է ընդդիմությունն իր սկսած պայքարում, ու նրանից որքան բան ունի սովորելու քարացած իշխանությունը:
Սկսենք «Ժառանգություն» կուսակցության համագումարից և Տեր-Պետրոսյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի հետ «հարաբերումներից», այն էլ՝ Քոչարյանի վերջին հարցազրույցի ֆոնին:
Մթնոլորտը վերցնելու տեր-պետրոսյանական ներքին ուժն ուղղակի զինաթափող էր: Ավելին էր, քան ցանկացած պլանավորված երկխոսություն: Ընդ որում, ենթագիտակցական («նեյրոլինգվիստիկական») մակարդակում ակնհայտ դարձավ-ուզվեց, որ այդ երկու ուժերը վերջնականապես «համատեղեն» իրենց ջանքերը՝ երկիրն «այս փոսից» հանելու համար, ինչպես և ծրագրավորված ներկայացրել էր Տեր-Պետրոսյանը հունիսի 4-ի ընդդիմության միտինգում, ինչպես և իր ծրագրում «շնորհալիորեն» ներկայացրել է Տ. Սարգսյանը, որպես երկրորդ սերնդի բարեփոխում, որպես հանդուրժման և սիրո արտահայտություն՝ «ամենայնում և գլխավորում», ինչն էլ հզոր ձևով «նյարդացնում» է չկայացած վարչապետ Ռոբերտ Քոչարյանին:
Հաջորդ «նոու հաուն» տեղի ունեցավ նույն «Ժառանգության» համագումարում, ըստ որի՝ վերջինս մինչև հունվար ժամանակ է տալիս իշխանություններին՝ վերը նշված «ծրագրումները» կյանքի կոչելու համար, հակառակ դեպքում կուսակցությունը վայր կդնի պատգամավորական մանդատները: Այս քայլն իրականություն դառնալու դեպքում կփոխի երկրի քաղաքական քարտեզը մեկընդմիշտ. ինչ կոնֆիգուրացիայով՝ այդ մասին առաջիկայում:
Հաջորդ «նոու հաուն» տեղի ունեցավ երեկ՝ Դավիթ Շահնազարյանի ասուլիսում. դեռ մի քանի օր առաջ ասվել էր՝ սպասվում է «ռումբ»:
Ստացանք «ռումբ»:
Իսկ ընդհանրապես, Դ. Շահնազարյան-գործիչը երեկ մասնակի թերագնահատեց իրեն՝ ասելով, թե Սոս Սարգսյանն այնքան քաղաքական գործիչ է, որքան ինքը՝ դերասան, որովհետև նույն՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը դիվանագիտության «մետր» է, իսկ եթե գեղարվեստ կիրառենք, ապա՝ մարդ-սուզանավ, որը հարկավոր պահին, խոր՝ ինֆորմացիոն ջրերի տակից բարձրացնում է իր ամենադիտակը և «սփռում» կատարում ամենակարևոր խնդիրների շուրջ՝ շատ կարևոր տոնով: Իսկ որպես օրինաչափություն՝ ասուլիսներում նրա ասածները, որքան էլ դրանք սուր և տարողունակ են, շատ չնչին են՝ չասվածի համեմատ:
Երեկ ասուլիսի սկզբում թվում էր, թե Դ. Շահնազարյանի հիմնական թիրախը խորհրդարանն է, որը «հանցագործ է, մեղսակից՝ մարտի մեկին կատարված ոճրագործությանը, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին. րոպեների ընթացքում այս պառլամենտն Աղվան Հովսեփյանին (որն, ըստ բանախոսի, նույնպես մարտի մեկի հանցագործներից է- հեղ.) «տվեց» իր չորս գործընկերներին, վավերացրեց արտակարգ դրությունը, րոպեների ընթացքում հանրահավաքների մասին օրենքում «տոտալիտար» փոփոխություններ կատարեց»:
Կարելի էր կարծել՝ դանդաղորեն հող է նախապատրաստվում պառլամենտի լուծարման համար: Սակայն հնչած հաջորդական միտքն արդեն իսկ հասկանալի դարձրեց, թե ում համար է «ղողանջում» օրվա «ռումբը». «Այդ ողջ շղթայում կարևոր դերակատարություն է ունեցել, կազմակերպիչն է եղել Ռ. Քոչարյանը», որը, ըստ Դավիթ Շահնազարյանի, մարտի մեկին հանցագործություն է կատարել մարդկության դեմ և պետք է պատասխան տա Հաագայի դատարանում՝ «նման մեթոդներով իշխանության յուրացման համար»: Օրվա բանախոսը հարկ համարեց նշել, որ իշխանության յուրացումը ՀՀ սահմանադրությամբ ամրագրված հանցագործություն է:
Բանախոսը ձեռնունայն չէր եկել. իր հետ բերել էր փաստաթուղթ, որն, անշուշտ, անկատար կլիներ, եթե նրանում նշված լիներ միայն մարտի մեկը. «98-ին Քոչարյանը կեղծ փաստաթղթով յուրացրել է իշխանությունը, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ ամրապնդել այն»: ՈՒ հենց ասուլիսում էլ տրվեց Ռ. Քոչարյանի գործը Հաագայի դատարան տալու ստարտը, և առաջինն ինքը՝ Դ. Շահնազարյանը, ստորագրեց պատմական փաստաթուղթը՝ հավաստմամբ, որ «թուղթը» շատ լայն արձագանք է ստանալու ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Իսկ այս պահին թուղթն «արձագանքվում» էր Հայաստան ժամանած ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի «զանգակատանը»:
Հիշենք նաև. Քոչարյանին միջազգային դատարան հանձնելու իրավական հիմքերի վրա աշխատում են ֆրանսիական իրավաբանները, չնայած օրվա բանախոսը գրեթե լուռ մնաց խնդրի իրավաբանական կողմի մասին և չարձագանքեց այս առնչությամբ մեր թերթի հարցին՝ պատասխանելով մյուս հարցին` ինչպիսի՞ն է լինելու Քոչարյանի արձագանքը համահայկական այս ստորագրահավաքին. «Նա կարող է պատրաստվել Հաագայի դատարանում իր կեցությանը... Միլոշևիչի խուցը դատարկ է»:
Ընդհանուր առմամբ հարցն այսպես՝ ուղիղ անկյամբ դնելը, ասուլիսով այն տիրաժավորելը, սպասվելիք միտինգում ստորագրահավաքն իրականացնելը շատ ավելի արդյունավետ գործընթաց է, քան բուն «Հաագայի դատարանը». աշխարհն ու քաղաքականությունը վաղուց ինֆորմացիոն պատերազմի ոլորտ են, և այնտեղ հաղթում է նա, ով կարողանում է նախ և առաջ ինֆորմացիոն-հոգեբանական պատը քանդել: Դ. Շահնազարյանի ասուլիսը հենց այդպիսի «քանդում» էր, որին հաջորդելու է դոմինոյի էֆեկտը, իսկ դրա դեմը երիտասարդ թոշակառու Քոչարյանը ոչնչով չի կարողանալու առնել, որևէ կերպ հակազդել, որովհետև այս խաղը ձեռնտու է «մի քանիներին» ևս:
Չնայած «հուժկու» հարվածներից ու գնահատականներից զերծ չմնաց նաև Սերժ Սարգսյանը, որին ընդդիմությունը մինչև օգոստոսի մեկը ժամանակ է տվել «ուղղվելու»՝ քաղբանտարկյալներին ազատելու, «միտինգում հնչեցված պաշտոնյաներին գործից ազատելու» ճանապարհով. «Իսկ եթե Սերժ Սարգսյանը շարունակի իրեն այդպես պահել, հնարավոր է` ինքն էլ նման ապագա ունենա»:
Չի պահի, «կուղղվի», նախ որ՝ ձայն բազմաց, ձայն Աստծո, հետո էլ՝ որու երթա, եթե «չուղղվի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6764

Մեկնաբանություններ