ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վայ-վարչապետի կարապի նախերգանքը

Վայ-վարչապետի կարապի նախերգանքը
25.05.2024 | 18:19

Խոշոր պլանով նայենք վայ-վարչապետի երեկվա ուղերձին:

Ակնհայտորեն դա կարապի երգ չէ։ Բայց հիմնավորեմ, որ դա անկասկած հրաժեշտի նախերգանք էր։

Հիշենք մեզ հայտնի երկու վաղաժամկետ հրաժարականների տեքստերը.

1. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ …» - ԼՏՊ

2. «… Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի …» - ՍՍ։

Ըստ էության երկուսն էլ հրաժարական են տվել կոնկրետ անձանց պահանջով՝ դրանով երկրորդ պլան մղելով ժողովրդին։

Ավելին, հիշատակելով ժողովրդին նրանք արձանագրել են, որ ժողովուրդն այդ անհատների հետևից գնալով սխալ է գործում, ու մի օր գիտակցելու է այդ սխալը։

Երկուսն էլ մինչ օրս չեն մարսել իրենց հրաժեշտի պահին գործած «փոքր» սխալը։ Իսկ ժողովրդական զանգվածները մինչ օրս երկուսին էլ մինչև վերջ, առանց ապաշխարանքի, պատրաստ չեն ներելու իրենց երբեմնի առաջնորդների «փոքր» սխալները։

Երկուսին էլ մինչ օրս հավատարիմ են մնում միայն իրենց նեղ շրջապատի մշտական հավատավորները։

Ներկայիս վայ-վարչապետը փորձում է ուղղել երկու նախորդների սխալը։ Տապալվելով ղեկավարի դերում նա մինչև վերջ փորձելու է պահպանել «ժողովրդավար առաջնորդի» իր կերտած կերպարը՝ հետագա օգտագործման համար։

Դա նշանակում է, որ ինքը նախատեսում է հրաժարական տալ ժողովրդի պահանջով։

Երկրոդ հայտանիշը.

ՈՒղերձում նա ավելի հստակ ձևակերպում է իր հավատամքը՝ որպես ալիբի, թե ինչու է գործել դեռևս չապացուցված հանցանքի հետ ասոցացվող սխալները։

Նա ասում է, որ շատ բաներ գիտակցել է վարչապետ դառնալուց հետո՝ սովորել է սխալները գործելուց հետո։ ՈՒ շարունակում է համոզված մնալ, որ այդ սխալների պատճառը նախկինների բացթողումներն են, բայց ոչ միայն դրանք։

Նա ասպարեզ է նետում դեռևս ոչ ոքի կողմից չգիտակցված սխալների մի նոր աղբյուր, որի համար պատասխանատու ենք բոլորս, այդ թվում նաև ինքը։

Համընդհանուր մեղքի այդ աղբյուրը նա ներկայացնում է Հայաստանի նկատմամբ դարավոր «հին» պատկերացումների ու իր «հայտնագործած», իրականում հորինած «իրական Հայաստանի» տեսլականի հակադրության տեսքով։

Այդպիսով նա փորձում է հանցանքների քննությունը իրավական դաշտից տեղափոխել փիլիսոփայական, նույնիսկ գաղափարական դաշտ։

Ինչևէ, առաջին եզրակացությունս այն է, որ գործող վայ-վարչապետը հող է նախապատրաստում իր խաղաղ, առանց ցնցումների հրաժարականի համար ու պատրաստ է դրան՝ թավիշն էլ իր կողմից։

Պարզ է, որ այդ սցենարում ինքը կիսալիքը (կամ կիսադատարկ, ինչպես կուզեք) հրապարակի առաջ հրաժարական չի տա։ Անկեղծ ասած ով էլ լիներ չէր տա։

Երկրորդ եզրակացությունս՝ X պահին հրապարակը պետք է լիքը լինի։

Ծանոթ եմ նաև լայն տարածված այն տեսակետին, որ ԻՆՔԸ հենց այնպես չի գնա։

Համամիտ եմ, բայց մասամբ։

Ինքն ո՞վ է, որ չենթարկվի աքսիոմայի ուժ ունեցող օրինաչափություններին։

Այդ պնդման իրավազորությունը, որի վերաբերյալ կասկածներ ունեմ, ինձ համար ապացուցված կլինի միայն X -ի հաջորդ օրը, եթե բավարարված կլինի հրապարակը լեցուն լինելու պահանջը։

Միակ հարցս, որ ուզում եմ ձեզ տալ.

- Մենք ո՞վ ենք, որ տապալենք նախախնամությամբ մեզ տրամադրված շանսը։

Ո՞վ ենք մենք, որ չլսենք մերժվածի կարապի երգը, երբ նախերգանքն արդեն հնչել է, իսկ տեքստի վրա կատարվում են վերջին խմբագրումները։

Նա մեզ արդեն առաջվա պես չի սիրում…

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ