ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Որոշ պարոններ շարունակում են փրփուրը բերաններին բղավել, իբրև Մոսկվան լոբբինգ է անում արտատարածքային միջանցքի նախագիծը

Որոշ պարոններ շարունակում են փրփուրը բերաններին բղավել, իբրև Մոսկվան լոբբինգ է անում արտատարածքային միջանցքի նախագիծը
19.03.2024 | 22:22

Կրկին ակտիվացել են մերձփորձագիտական խոսակցությունները Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցում Մոսկվայի շահագրգռվածության մասին։ Ասում են՝ Մոսկվան դրանով իսկ ձգտում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատել Իրանի և Թուրքիայի հետ։

Նմանատիպ գնահատականներ հնչել և հնչում են նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ: Որոշ պարոններ շարունակում են փրփուրը բերաններին բղավել, իբրև Մոսկվան լոբբինգ է անում արտատարածքային միջանցքի նախագիծը: Պատճառաբանությունը նույնն է՝ Թուրքիայի հետ տրանսպորտային կապի անհրաժեշտություն՝ տնտեսական դիրքերը ամրապնդելու համար, ինչը հատկապես կարևոր է պատժամիջոցների պայմաններում։

Եթե մի կողմ դնենք տարածաշրջանի առանձնահատկությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքային-լոգիստիկ համակարգը, ապա այս մոտեցումը (ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում) կարող է բավականին տրամաբանական թվալ:

Հատկանշական է, որ այդ պարոնները իրենց աշխարհաքաղաքական ցնորքները հեռարձակելիս հույսը դնում են կլիպային մտածողության կրողների վրա, ովքեր աշխարհը բացառապես բարձրագոչ վերնագրերի պրիզմայով միջով են ընկալում:

Իսկ իրականում ունենք հետևյալ պատկերը, ինչպես ասում են՝ «գետնի վրա»:

Ռուսաստանն արդեն տրանսպորտային կապ ունի Իրանի և Թուրքիայի հետ։ Ե՛վ ցամաքային, և՛ ծովային։

Թվարկենք.

1. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի: Ռուսական Դերբենտի ու Բաքվի միջև երթևեկում է կանոնավոր գնացք, որը շարունակվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով:

2. «Վերին Լարս» անցակետ, որն առաջիկայում լրջորեն կընդլայնվի ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների շնորհիվ։

3. Ռուս-թուրքական ուղիղ սևծովյան երթուղի (Սոչի-Տրաբզոն, Կարասու-Կովկաս և այլն):

4. Ռուս-իրանական ուղիղ կասպյան երթուղի, որն իրականացվում է իրանական Էնզելի նավահանգստի և ռուսական Աստրախան, Մախաչկալա և Օլյա նավահանգիստների միջև:

5. Ռուսաստանը կարող է նաև դիվերսիֆիկացնել Թուրքիայի հետ տրանսպորտային կապերը իրանական ենթակառուցվածքների միջոցով: Այս նպատակն առավել համապարփակ կերպով արտացոլված է Մոսկվայի կողմից ֆինանսավորվող Քազվին-Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծում:

Հայաստանի տարածքով Իրան և Թուրքիա տրանսպորտային կապի հաստատումը Մոսկվայի համար լոգիստիկ առաջնահերթություն չի կարող համարվել մի շարք պատճառներով։

Նախ՝ արդեն կան արդյունավետ գործող երթուղիներ։

Երկրորդ՝ Հայաստանը աշխարհաքաղաքական առումով անկանխատեսելի երկիր է (մեղմ ասած), և նրա ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը հավասարազոր է սեփական ոտքիդ կրակելուն։

Գիտեք ինչու՞ է այդպես ստացվել, որ վերջին 20 տարում Հայաստանում ոչ մի խոշոր ենթակառուցվածքային ծրագիր չի իրականացվել։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ