ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ջրի երեսին մնալու համար Թուրքիան պետք է ձգտի Թուրանի գաղափարի իրականացմանը

Ջրի երեսին մնալու համար Թուրքիան պետք է ձգտի Թուրանի գաղափարի իրականացմանը
19.12.2023 | 06:52

Արևմտյան հզորագույն ուժը, ելնելով իր դոմինանտ դիրքը պահպանելու նկատառումներից, անկոմպրոմիս ձևով ճնշում է բանեցնում Ռուսաստանի և Չինաստանի վրա, վերջիններս էլ, իրենց գոյաբանական վտանգների հետ կապված նկատառումներից ելնելով, մասամբ միավորում են իրենց հզորություններն ու մասամբ էլ «մոռանում» ներքին հակասությունները։

Նման իրավիճակում և՛ առաջին կողմի բանեցրած ճնշումը, և՛ վերջիններիս կողմից դրան ի պատասխան իրենց ուժերի մասնակի միավորումը բնական և ադեկվատ գործողություններ են և հեշտ բացատրելի ու տվյալ պահին լրիվ կանխատեսելի։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա փսևդոմերձեցմանը, այն պայմաններում, երբ նրանք բացահայտ հակամարտության մեջ են Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում և Ուկրաինայում և անբացահայտ՝ բազմաթիվ այլ հարցերում, ապա այն արհեստականության, շինծուության ու կեղծության տպավորություն է թողնում։

Թվում է, թե դրանք Ռուսաստանի կողմից արվող հապճեպ տակտիկական քայլեր են, որոնց առնվազն մի մասը ստրատեգիական իմաստով հետագայում կարող է իրեն չարդարացնել։

Եթե փորձում ենք տեսնել ներկա ու տեսանելի ապագայի խոշորացված պատկերը, ապա ստրատեգիական տեսանկյունից ջրի երեսին մնալու համար Թուրքիան պետք է բոլոր ուժերով ձգտի Թուրանի գաղափարի իրականացմանը, առանց որի նա դուրս կմնա աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների ցուցակից, և որին բացահայտորեն ձգտում է Էրդողանը։

Բանն այն է, որ լուրջ խաղացողների ցուցակում հայտնվելու համար որևէ մեկի հզորությունն ու գումարային զանգվածը պետք է ավելին լինեն որոշակի մինիմալ չափից։

Նույն ստրատեգիական տեսանկյունից Թուրանի գաղափարը կտրուկ կերպով հակասում է Ռուսաստանի, Չինաստանի և, նույնիսկ, Հնդկաստանի շահերին, բայց և որոշակի պայմաններում ձեռնտու է գլոբալ Արևմուտքին։

Քանի որ Թուրքիան իր ուժերով նշված նպատակին հասնել չի կարող դիմացինների շատ զորեղ լինելու պատճառով, ապա այս իրավիճակում նրա բնական ընկերը գլոբալ Արևմուտքն է, իսկ Էրդողանի արածները՝ վատ քողարկված դերասանություններ։

Մի խոսքով, Ռուսաստանի և Թուրքիայի կեղծ ու արհեստական բարեկամությունը տակտիկական խաղի բնույթ ունի և շատ մեծ ռիսկեր է պարունակում մեզ համար, ընդհուպ մինչև՝ գոյաբանական։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ