ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՄՆ-ն ՈՒկրաինայում վտանգավոր փորձեր է կատարել. ՌԴ ՊՆ-ի նոր բացահայտումը

ԱՄՆ-ն  ՈՒկրաինայում վտանգավոր փորձեր է կատարել. ՌԴ ՊՆ-ի նոր բացահայտումը
13.12.2023 | 16:08

Պենտագոնի աշխատակիցները տարբեր դեղամիջոցների կիրառմամբ վտանգավոր փորձեր են իրականացրել ուկրաինացիների նկատմամբ. այս մասին երեկվա ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:

Գեներալի տեղեկացմամբ, մասնագետները կարողացել են մի քանի կենսաբանական օբյեկտների, ներառյալ Ռուբեժնիում, Սևերոդոնեցկում և Խերսոնում գտնվող լաբորատորիաների, ինչպես նաև նրանց ծառայողական փաստաթղթերի հասանելիություն ստանալ:

«Դրանց վերլուծությունը հաստատել է Պենտագոնի փորձերի վտանգավոր բնույթը, որոնք գնահատում են ՈՒկրաինայի բնակչության զգայունությունը կենդանիներից փոխանցվող վարակների նկատմամբ, տեղական բնակչության շրջանում դեղագործական պատրաստուկների փորձարկումների փաստերը և կենսաբանական նմուշների արտահանումը ԱՄՆ՝ հարձակողական կենսաբանական ծրագրերում դրանց հնարավոր օգտագործման համար»,- ասել է Կիրիլովը:

Բացի այդ, նրա խոսքով, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում չորս օբյեկտների ստուգման ժամանակ Մանգուշ բնակավայրի անասնաբուժական լաբորատորիայի թաքստոցում փորձագետները միկրոօրգանիզմների էտալոնային շտամների հավաքածու են գտել: Դրանք Ուկրաինա են բերվել ամերիկյան տիպային հավաքածուից՝ նախատեսված կենդանիների տնտեսապես նշանակալի հիվանդությունների ուսումնասիրման համար։ Հավելենք, որ կենդանիների տնտեսապես նշանակալի հիվանդություններն այն հիվանդություններն են, որոնց համաճարակի դեպքում երկիրը տնտեսական մեծ կամ նշանակալի վնաս է կրում:

Գեներալի հավաստմամբ, ուսական կողմի ստացած փաստաթղթերը հաստատում են, որ Խերսոնի մարզի Ասկանիա-Նովե կենսոլորտային արգելոցի աշխատակիցներն ուսումնասիրել են չվող թռչունների միգրացիայի ուղիները: Բացի այդ, նրանք հավաքել են թռչնագրիպի վիրուսի շտամներ, որոնցից մահացությունը մարդուն փոխանցվելու դեպքում կարող է հասնել 40 տոկոսի։

Ընդգծենք, որ նշված ցուցանիշն անհամեմատ ավելին է, քան SARS-CoV-2- ից մահացությունը, իսկ չվող թռչունների միգրացիայի ուղիները հենց այնպես կամ թռչնաբանության հետ կապված հետաքրքրություններով չէ, որ ուսումնասիրել են, այլ, ինչպես հասկանալի է, դեպի ՌԴ չվող և ռուսական բնակավայրերի մոտ հանգրվանող թռչունների միջոցով վերոնշյալ և այլ վիրուսներ Ռուսաստանում տարածելու համար:

«Ամերիկյան մի շարք գիտական ծրագրերի իրականացման» փաստը 2023 թվականի հունվարի 31-ին հաստատել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին,- ասել է Կիրիլովը:- Ընդ որում, նրա (Քիրբիի) մեկնաբանությամբ, նախկին խորհրդային հանրապետությունում տեղակայված լաբորատորիաներն իբր «ապաակտիվացվել են» և անձնակազմի կողմից թողնվել 2022 թվականի սկզբին»։

ՌԴ ՃՔԿՊ զորքերի պետը հիշեցրել է նաև, որ 2022 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը խոստովանել է, որ ՈՒկրաինայում կան կենսաբանական լաբորատորիաներ, որտեղ հետազոտություններ են անցկացվում։ Նա այն ժամանակ պարզաբանել էր, որ Վաշինգտոնը փորձում է թույլ չտալ այդ օբյեկտների անցումը ռուսական բանակի վերահսկողությանը։ Սակայն հաջորդ օրը Պենտագոնից հայտնել էին, որ ՈՒկրաինայի տարածքում ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենքի մշակման համար կենսալաբորատորիաների օգտագործման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սա իրականությունը կոծկելու արդեն ուշացած ու ծիծաղելի փորձ էր:

Մինչ այդ, ս. թ. դեկտեմբերի 8-ին, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը հայտարարել էր, որ աշխարհի համար ժամանակակից գլխավոր մարտահրավերը կենսաբանական անվտանգության ապահովումն է, հատկապես կապված կենսալաբորատորիաների ստեղծման ուղղությամբ ԱՄՆ-ի գործունեության հետ:

Ավելի վաղ, նոյեմբերի 27-ին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարելու համար: Նրա խոսքով՝ տեխնոլոգիապես զարգացած պետությունները հատուկ շեշտադրում են կատարում ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործման վրա։

Դրանից առաջ, նոյեմբերի 13-ին Կիրիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններից հետո ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմակենսաբանական աշխատանքների մի մասը, մինչդեռ հոկտեմբերին պատրաստվում էր վերսկսել ՈՒկրաինայում կենսալաբորատորիաների աշխատանքը հակամարտության ավարտից հետո:

Դեռ 2022 թ. ապրիլին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՈՒկրաինայում կա Պենտագոնի ծրագրով աշխատող կենսալաբորատորիաների ցանց, որտեղ ԱՄՆ- ից գիտնականները 2019-2021 թթ. փորձարկել են պոտենցիալ վտանգավոր կենսաբանական նյութեր Խարկովի հոգեբուժարանի հիվանդների վրա։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ