ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեծամտությունը հայրենիքի գործերում տեղ չունի

Մեծամտությունը հայրենիքի գործերում տեղ չունի
19.09.2023 | 07:37

Հետևողականությունը հաջողության կարևորագույն գրավականներից է։

Դոգի ու Արամ Սարգսյանի հաջողության գրավականը հենց քաղաքականությամբ զբաղվելու հետևողականության մեջ է։ Իրենք, Յութուբով կլինի, թե թիվիով, միշտ խոսում են, առանց մեկնաբանելու չեն թողնում ոչ մի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություն։

Իսկ ընդդիմադիր ֆավորիտներն ընդհանրապես չկային, ոչ մի բանի մասին կարծիք չունեին, ու մեկ էլ հանկարծ, ընտրություններից մեկ ամիս առաջ, հայտնվեցին։ Հայտնի իրողություն է՝ հետևողական այգեպանների մոտ բերքը 5 անգամ շատ է լինում։ Նույնը՝ ցանկացած տիպի բիզնեսում ու նախաձեռնությունում է՝ հետևողականությունը հաջողության գրավական է։

Քաղաքացիների պասիվությունը ուղիղ կապ ուներ հենց այս քաղաքական բառադիության հետ։

Մեկ տարի առաջ Ավինյանը դեֆակտո սկսեց իր քարոզարշավը։ Իսկ ի՞նչն էր ընդդիմադիրներին խանգարում անել նույն բանը և դեֆակտո սկսել իրենց քարոզարշավը։ Այսինքն, այն, ինչ սկսեցին անել մեկ ամիս առաջ, սկսեին անել մեկ տարի առաջ։

Հուսով եմ՝ գոնե հիմա խելքները գլուխները կհավաքեն ու այս հաջողությունը ձեռքներից բաց չեն թողնի. մեծամտությունը հայրենիքի գործերում տեղ չունի։ Եվ հետո, կփոխեն իրենց պատկերացումները կիրառական քաղաքականություն վարելու գործերում։

Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ Խավարը մեր դեմ ոչ մի շանս չունի, եթե լինենք ու գործենք ավելի կազմակերպված։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ