ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հերոսը (լրացված)

Հերոսը   (լրացված)
04.05.2023 | 22:46

Ստիպված ենք ընդունել, որ սա պրոֆեսիոնալ պատրաստություն անցած, սառը և հավասարակշռված դատողությամբ ՀԵՐՈՍ գործիչ է, բայց... Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈ՜Ս:

Ադրբեջանի 100-ամյա պատմության ընթացքում չի եղել Ադրբեջանի շահերն այսպես փրփուրը բերանին և ատամներով պաշտպանող գործիչ. ո՛չ ադրբեջանցի, ո՛չ էլ մանավանդ՝ այլազգի...

Սա արդեն տալիս անցնում է թե՛ հայր ու որդի Ալիևներին, և թե՛ Նարիմանովին:

Այդ երկիրը սրան իրապես կարող է շնորհել «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում և պարգևատրել բարձրագույն՝ «Հ. Ալիեվի շքանշանով»՝ պաշտոնապես դասելով սրան իր էթնոսի լավագույն զավակների հետ նույն շարքում:

Դա ոչ միայն կլինի սրա գործունեության ամենաարդարացի գնահատականը, այլև այս երկրագնդի վրա երբևէ շնորհված «Ազգային հերոս» կոչումի ամենաարժանի մի քանի դեպքերից մեկը:

Սա հանուն Ադրբեջանի պատրաստ է ամեն ինչի, սա Ադրբեջանին է նվիրել Արցախն ու հաճույքից հալվելով պատրաստ է նույնն անել Հայաստան երկրի հետ, սա պատրաստ է Իլհամին նվիրել ամենքին ու ամեն ինչ՝ ընդհուպ... ինքներդ ձևակերպեք :

Սա ՀԵՐՈՍԱԿԱՆ սառնասրտությամբ վերջնականապես թաղում է Հայաստանի Հանրապետությունը և հայ ազգն այլևս պետություն չունի՝ ունենար, ապա Ազգային ժողովի նիստի ժամանակ, հենց ուղիղ եթերում ԱԱԾ-ի կողմից սա պետք է ձերբակալվեր՝ որպես հայրենիքի դավաճան և տեղափոխվեր մեկուսարան:

Արցախի հանձնելը մարսած մի քանի երկրների գործակալը, հանձնարարությունը գերազանց կատարածի երջանիկ ժպիտը դեմքին Հայ ազգին բացատրում է Հայաստանի հանձնումից սպասվելիք օգուտները և մի կերպ է զսպում «կեցցե՛ հայ-թյուրքական եղբայրությունը, salam Ermənistan. burada gelecek var» գոռալու իր անհագ ցանկությունը…

Դեմքից էլ կաթում է, որ գոհ է՝ անչա՜փ գոհ, մի 4-5 միլիարդ դոլարանոց գոհունակություն է:

Սրանից 5-6 տարի առաջ մեկն ասեր, որ գալու է ժամանակ և Հայաստանի դե յուրե ղեկավարը Ազգային ժողովի ամբիոնից գոհ ու երջանիկ դեմքով նման պահվածք է ցուցաբերելու՝ գժի տեղ կդնեին և միգուցե հոգեբուժարան տեղափոխեին: Իսկ հիմա՜...

Հիմա ով հանդգնի զարմանալ կամ չհամաձայնվել սույն ՀԵՐՈՍԻ ասածների հետ՝ նույն պահից կհայտարարվի «կոռումպացված նախկին», որին պետք է ոչ թե հոգեբուժարան տանել, այլ պետք է անհապաղ ձերբակալել և դատել:

Այս սրբապիղծը հարկի-անհարկի շահարկելով Աստծո անունը, վաղուց իր հոգին ծախել է սատանային և հիմա գտնվելով նրա ուղիղ ենթակայության ներքո անում է այն ամենը, ինչ նա է թելադրում՝ ամենաուղիղ կերպով:

Սրան, որպես աղբ հայ ժողովրդի պատմության աղբանոց նետելը մեծագույն վիրավորանք կլինի այդ աղբանոցի հանդեպ:

Հետագայում, երբ վերականգնվի Հայոց պետականությունը, ուղնուծուծով հակահայ, Ադրբեջանի սույն ՀԵՐՈՍԻ արդի պահվածքի մասին հայկական տիրույթում չպետք է ընդհանրապես խոսել, սրա անուն- ազգանունը հետագայում ընդհանրապես չպետք է արտաբերել և որևէ տեղ գրել... սրան պետք է պարզապես ջնջել Հայ ազգի պատմության տարեգրությունից և պարզապես մոռանալ՝ այնպես, կարծես չի եղել ընդհանրապես :

Դա հետագայում, իսկ հիմա…հիմա պետք է ամեն գնով վիժեցնել Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍԻ «փառահեղ» գործունեության վերջին արարը: Հայ ազգը դատապարտված է անել դա՝ որպես առաջին քայլ նսեմացված ազգային արժանապատվության և կորսված պետականության վերականգնման, հակառակ պարագայում, պետության կորստին անխուսափելիորեն կհետևի նաև ազգի վերացումը:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6521

Մեկնաբանություններ