Ովքեր սպասում էին «կայծակնային» հանգուցալուծման` վարչապետի հրաժարականին հասնելուն կամ կառավարության, ԱԺ, ՊՆ, ՆԳՆ և այլ պետական շենքերի գրավմանը, ուղղակի խառնել էին իրենց ցանկություններն ու իրականությունը։
«Հրապարակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը բացատրում է, թե ինչու չի մասնակցում Բագրատ սրբազանի գլխավորած հայրենանվեր գործունեությանը:
Իշխանության լեգիտիմությունը (օրինակարգություն) որոշվում է ոչ թե սոսկ ժողովրդի քվեն ստանալու հանգամանքով, այլ ստացած քվեն փաստացի գործադրելու որակով։ Լեգիտիմությունը իշխողների և իշխյալների միջև փոխհամաձայնությունն է, երբ առաջինները կատարում են երկրորդների կամքը...
Իջևան քաղաքի պետական բուժհիմնարկների մի շարք աշխատողներ, ովքեր Ֆեյսբուքի իրենց էջում տարբեր միջոցառումներից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի բազում լուսանկարներ ունեին, շտապ ջնջել են այդ լուսանկարները։
Ադրբեջանական մամուլը չի դադարում հոդվածներ գրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ ստանձնելով Փաշինյանի հենարանի ու տեղեկատվական աջակցի ֆունկցիան։
Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Վերջին 6 տարում մեր ունեցած պարտությունների սկիզբը դրվեց 2018-ի մայիսի 9-ին, երբ Ստեփանակերտում պաշտոնապես հայտարարվեց Արցախի հարցով բանակցությունների տապալման մեկնարկի մասին: Հետո եղան պատերազմը, պարտությունը, զոհերը, կորուստները...
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: