Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

«Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի»

 «Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի»
06.06.2012 | 04:00

Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սիրիայի սահմաններից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերն ավելի հաճախակի են սկսել կոչ անել միջազգային հանրությանը տապալել Ասադի ռեժիմը,- ասել է Լավրովը Պեկինում,- դա շատ վտանգավոր է: Ես նույնիսկ կասեի, որ դա մի ճանապարհ է, որը տարածաշրջանային աղետի կհանգեցնի»:
Լավրովն այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Չինաստանի առաջնորդի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ