Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ

    Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ

    09.06.2013| 17:04
    Հանրապետության տարածքում վերջին ամիսներին զգալիորեն ակտիվացել են օձերը: Նրանց թիվը օրեցօր մեծանում է: Հանդերից ու լեռնային վայրերից նրանք հասնում են մինչև բնակավայրեր`բակ, այգի, տանիք: Կարելի է կարծել`օձերը փախչում են իրենց բներից և «հանդիպում փնտրում» մարդկանց հետ: Ի՞նչ է սա`կլիմայի փոփոխության հետևա՞նք, բնության չար խա՞ղ, թե՞ մարդկանց պատժելու ի վերուստ ուղարկված միջոց... Անհասկանալի է:
  • Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ոչ թե Հեյդար Ալիևի, այլ Պուտինի անունով

    Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ոչ թե Հեյդար Ալիևի, այլ Պուտինի անունով

    08.06.2013| 22:57
    Այսօր ՌԴ Դաղստանի հանրապետության Դերբենտ քաղաքում պետք է տեղի ունենար երկրամասի հասարակության բողոքի հանրահավաքը ընդդեմ Դերբենտ փողոցներից մեկը Հեյդար Ալիևի անվամբ անվանակոչելուն: Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները նավթադոլարների միջոցով հնարավոր ամեն ինչ անում են աշխարհի տարբեր երկրներում ժողովուրդների թշնամի ու մարդատյաց Հեյդար Ալիևի անունով կոչել պուրակներ և փողոցներ, տեղադրելով նրա արձանն ու Ադրբեջանի Հանրապետության դրոշը:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն, որ Բասկովն էլ էր հետը»

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն, որ Բասկովն էլ էր հետը»

    08.06.2013| 01:09
    Հունիսի 9-ին՝ Երեւանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհառչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Մաուզերիստներն» իրենց հերթին են հաբռգած, Լիցկան` իր

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Մաուզերիստներն» իրենց հերթին են հաբռգած, Լիցկան` իր

    07.06.2013| 14:11
    Էդ ինչո՞ւ եք կողմերի բաժանվել, էդ խասյաթը թարգեք, սևի ու սպիտակի բաժանվելը: Կա ընդամենը մի կողմ՝ ճշմարտությունը: Թե չէ կեսը Լիցկա է պաշտպանում, մյուս կեսը՝ Բուդաղյաններին: Իրար արժեն, ոչի՞նչ: Ես մարդասպանությունը չեմ արդարացնում, նախօրոք ասեմ, որ սնունդ չտամ «Տեսա՞ք, մարդասպանին արդարացնում է» ու նման այլ կպչուն մտքեր արտադրողներին: Պարզապես զինվորականներն իրենց հերթին են հաբռգած, Լիցկան՝ իր, ու էստեղ «տղու թասիբի» ճղճիմ ցուցք էր:
  • Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Խեղճ ամառ, խեղճ Լիսկա կարդացողներ

    Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Խեղճ ամառ, խեղճ Լիսկա կարդացողներ

    06.06.2013| 21:09
    Մի քիչ Լիսկա կարդամ: Ուրիշ բան չկա կարդալու: Լիսկան վանել է ամենը: Սովորույթ է: Մենաշնորհ է: Ինչպես մենաշնորհ էր, նույնիսկ ամռան առաջին օրը, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան գնդակահարում է ՀՀ բարձրաստրճան սպային:Երբ ՀՀ կռված նախագահը բարձրաստիճան սպայի հուղարկավորութան օրը հանդես է գալիս որպես հարևան հանրապետության նախագահ:
  • Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ապրելու համար 45.000-ը շատ քիչ է

    Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ապրելու համար 45.000-ը շատ քիչ է

    06.06.2013| 19:43
    Ես հասկանում եմ, որ մենք աղքատ պետություն ենք, և մեր պետբյուջեում էլ դույլերով լիքը փող չկա, բայց համոզված եմ, որ Հայաստանի նման երկրում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 100.000 դրամից ոչ պակաս։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    06.06.2013| 14:30
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27, Հ.Երեվանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36 և Իսակով 1-11 հասցեների, Էջմիածնի, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Կիլիկիա, Թաիրով թաղամասերի, Հրազդանի կիրճի, Նորագյուղ թաղամասի ներքին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    05.06.2013| 18:31
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00- 22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի՝ ամբողջությամբ և Թաիրով գյուղի Մայրաքաղաքային խճուղու 17-33 հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    05.06.2013| 14:01
    Ես մի բան չեմ կարողանում հասկանալ: Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված ողբերգական միջադեպի մասին հայտնի դարձավ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ վերջինիս պաշտոնանկ անելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ լկտի և անօրինական բան է տեղի ունեցել: Լավ, էսքանը հասկացանք, համամիտ եմ:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    05.06.2013| 00:43
    Այս թոհուբոհի մեջ մի բան հստակ հասկացա. ձեռքը թափ տալն ու անցնելը, լռելն ու գլխիկոր քայլելը, առանց հետ նայելու գնալը, անտարբեր հայացքը խոսում է մի բանի մասին, որ այս ամենը դեմարշ է հասարակության կողմից պետության դեմ, ավելի ճիշտ՝ պետական համակարգի դեմ: