ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Սփոփման փարթիներ» և իրականություն

«Սփոփման փարթիներ» և իրականություն
31.05.2024 | 22:32

Նիկոլենք սկզբում մարդուն սգավոր են սարքում, հետո՝ տանում սփոփելու։ Ով էլ չի գնում «սփոփվելու»՝ քրեական գործեր են կարում, պիտակավորում որպես ծախված ու հալածում։

Այս վերջին փարթիին պարող կնոջ զոհված որդուն թշնամին առանձնակի դաժանությամբ էր խոշտանգել։ Այն նույն թշնամին, ում հետ այսօր նույն նիկոլենք կողք-կողքի ապրելու քարոզ են տանում։ Ու այդ ծնողը համամիտ է նիկոլենց հետ ու մասնակից է նրանց «սփոփման» փարթիներին, դեռ մի բան էլ գրում է, որ ինքը միշտ պարելու է, ապրելու է ու սպիտակ հագնի...

Էս թեմաներից խոսելն իրականում շատ տհաճ է ինձ համար։ Բայց դրա մեջ մտնում եմ զուտ նրա համար, որ, երբ նիկոլն ասի՝ «դա զոհվածների ծնողներին սփոփելու երեկույթ էր», մարդիկ իմանան, որ խոսքն ընդամենը 3-4 զոհվածի հարազատի մասին է, և զոհվածների շատուշատ արժանապատիվ ծնողների անունը չխառնվի նրանց անվան հետ, ովքեր հաշտ են իրենց որդիներին դшժшնшբшր խnշտшնգմшն ուղարկողների ու խnշտшնգnղների հետ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ