ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում»

«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում»
25.04.2024 | 13:05

«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» մեդիա ու իրական կյանքի օրակարգում ամեն պարագայում կրում է Հակոբյան Աննան և Ծիծեռնակաբերդի միջադեպը:

Ի՞նչ Տավուշ, ի՞նչ հողերի հանձնում, ի՞նչ առաջին մակարդակի սպառնալիքներ, դրանք այլևս թրենդային չեն, դրանց մասով հարցազրույցներն ու ստատուսներն այլևս հետաքրքիր ու հայպային չեն:

Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները, իսկ հակառակ կողմը կամովին գնում-մտնում է դրա տակ ու շարժվում նրա օրակարգերով...

Ոմանք էլ շատ են անհանգստանում նրա «ընտանիքի» մասին, մոռանալով, որ աղբը 5000-ից ավելի տուն առանց երեխա թողեց ու ընդունեց, որ կար տարբերակ էդպես չանելու:

Սա առաջին դեպքը չէ, վստահ եմ՝ վերջինը չի լինելու. նիկոլոսը պարզունակ գործիքներով կառավարում է ձեզ, դուք էլ կամովին կառավարվում եք, մի տեսակ արդեն մեդիա-ավանդութային կոմֆորտի միջավայր է ստեղծվել:

Ի դեպ, «նիկոլոս» և «ընտանիք» բառերն անհամատեղելի են (մի քիչ երկար մտածեք, գուցե հասկանաք` ինչ եմ ասում):

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ