Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Քսանհինգ տարում 1988-ի հետևանքները հնարավոր չեղավ վերացնել

Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Քսանհինգ տարում 1988-ի հետևանքները հնարավոր չեղավ վերացնել
07.12.2013 | 14:30

25 տարին դարի մեկ քառորդն է՝ մի ամբողջ կյանք: 25 տարում պետություններ են կայանում ու զարգանում, քաղաքներ եւ գյուղեր են կառուցվում ու ծաղկում: 25 տարում նյութական կորուստներ են վերականգնվում, վերքեր են ամոքվում: 25 տարում կյանքը շարժվում է, հիմնավորապես փոխում իր հունն ու ընթացքը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում փոխվեց 5 ղեկավար` Կենտկոմի 2 առաջին քարտուղար ու 3 նախագահ, 14 վարչապետ, եսիմ ինչքան նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ: Իրար ետեւից եկան, գնացին, որոշները մինչ օրս էլ մնում են՝ որպես թանգարանային նմուշ: Իր տեղում մնում է նաեւ աղետի գոտին` այս հասկացության բառացի, նյութական, հոգեբանական ու փոխաբերական իմաստներով:

25 տարում 1988-ի հետեւանքները հնարավոր չեղավ վերացնել. կան հազարավոր անօթեւան ընտանիքներ, քարուքանդ թաղամասեր, կիսափուլ շենքեր, ու տնակներ…տնակներ…տնակներ: Սրանք կոչվեցին ժամանակավոր կացարաններ, բայց շատերի համար դարձան մշտական ապրելատեղի: Շատերի համար էլ այդ ժամանակավորը շա՜տ երկար, անչափ երկար ձգվեց, այնքան երկար, որ այլեւս ժամանակավոր բառը ժամանակի տեւողության հետ անհամատեղելի է:

«Ժամանակավոր» բառը, այս դեպքում, դառնում է վերացական հասկացություն, ֆիկցիա. սերունդները ծնվում, մեծանում, մանկապարտեզ, դպրոց, բուհ, բանակ գնում են այդ ժամանակավոր կոչված կացարանից, հետո ամուսնանում, երեխա ունենում: Սա մի ամբողջ կյանք է` իր հույսերով, երազներով, դառնություններով, լացով, ծիծաղով, ակնկալիքներով: Կյանք, որը ոչ մի կերպ չի տեղավորվում «ժամանակավոր» անվանյալ եւ տրամաբանորեն ենթադրվող մի կարճ հատվածի մեջ: Կարճ չեղավ մեր ժամանակավորը եւ արդեն ձգվում է քառորդ դար, ու վերջը կարծես թե չի երեւում կամ երեւում է անորոշության մեջ: Վերջը կգա այն ժամանակ, երբ աղետի գոտում, Գյումրիում բնակարանատեր կդառնա երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած վերջին ընտանիքը, երբ պատմության գիրկը կանցնի ժամանակավոր կոչեցյալ կացարանների տխուր գոյությունը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ