ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ես չեմ հասկանում ձեր լոգիկան

Ես չեմ հասկանում ձեր լոգիկան
23.07.2024 | 07:47

Գրողը տանի, ամեն Աստծո օր բացվում է կարծես նյարդերս քայքայելու համար։ Ու դա անում եք դուք՝ իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, արցախցի իմ հայրենակիցներ։ Խոսքս բոլորին չի վերաբերում, միայն նրանց, որոնց, սա էլ չգիտեմ արդեն որերորդ անգամն է, խնդրում, հորդորում եմ նման բան չանել։ Բայց ու՞մ ես ասում։ Հենց համացանցում թուրքի տեղադրած մի տեսանյութ են տեսնում Ստեփանակերտի, Արցախի վերաբերյալ, անմիջապես տարածում են հայկական տիրույթում։ Ես չեմ հասկանում ձեր լոգիկան, տարածում եք, որ ի՞նչ։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Էսօրվա տեսանյութն էլ այն մասին է, որ Ստեփանակերտում անձրևոտ եղանակ է։ Հասկացանք, հետո՞։ Ուզում եք ասել, որ դուք ավելի հայրենասե՞ր եք, որ ձեր սիրտը տոչորվում է անափ կարոտի՞ց: Սուտ է։ Հոգու անսփոփ ցավից, Արցախի նկատմամբ ունեցած անչափելի սիրուց մարդու քուն չի գալիս, ու էդ մարդը ամեն գիշեր՝ ժամը մեկ դուրս է գալիս բակ, գլխիկոր ծխում, բայց ՖԲ-ում ոչինչ չի ասում էդ մասին։ Մինչդեռ դուք Շուշիից թուրքի տեսանյութը տեղադրում, տակն էլ գրում եք՝ «Իլհամը ծաղկեցնում է Շուշին»: Առանց հասկանալու, որ դուք հենց դրանով հազարավոր յուրային մարդկանց սիրտ ցավեցրեցիք , ինչն էլ թուրքի ուզածն է՝ բարոյապես սատկացնել հայերին, մեզ՝ ինձ ու ձեզ։ Վերջապես հասկացեք, ուղտ Իլհամը Արցախը նվեր է ստացել , ինքն է տերը Արցախում հիմա, ինչ ուզի՝ կանի։ Դու Արցախը անխաթար պահիր քո հոգու մեջ, քո հուշերի ամեն մի էջում, բայց ոչ էն տեսքով, թե ինչպես են թուրքերը ավիրում քո սիրելի քաղաքի մի ամբողջ թաղամաս, այս կամ այն պետական կառույցը, քո հայրենիքը։

Ժամանակին աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին շատ-շատերը մեղադրեցին այն բանի համար, որ նա իր խաղընկեր, նույնպես աշխարհահռչակ ֆուտբոլիստ Գարինչայի հուղարկավորությանը չմասնակցեց։ Պելեն իր արարքը որևէ մեկին չբացատրեց, բայց Պելեին կարելի էր հասկանալ։ Նա չէր ցանկանում իր խաղընկերոջը տեսնել դագաղի մեջ, նա կենդանի Գարինչայի կերպարն էր պահպանել ուզում իր հոգու մեջ։

Խորհեք ու հետևություն արեք։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5988

Մեկնաբանություններ