Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ բանակով տարավ պարտության։ Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը:
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար