Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նայած սրանց շահը ո՛ր կողմից է «փչում»

Նայած սրանց  շահը ո՛ր կողմից է «փչում»
03.04.2024 | 17:13

Էդ որ ԵԱՏՄ-ն, ելնելով արտակարգ պայմաններից, որոշել էր ամսական անմաքս առևտրի արտոնության շեմը բարձրացնել ու տևական ժամանակ սահմանել 1000 եվրո, Փաշինյանի իշխանությունը օլիգարխներին հարստացնելու համար սեփական որոշմամբ համառորեն կիրարկում էր 200 000 դրամ (դա 500 եվրոյից էլ պակաս է) շեմը:

Հիմա հենց ԵԱՏՄ-ն որոշեց հանել արտոնությունները և վերադառնալ այն շեմին, որը սահմանել էին ի սկզբանե, սրանք միանգամից ափալ-թափալ համապատասխանեցրին ԵԱՏՄ շեմին՝ 200 եվրո:

Այսինքն, երբ պետք է սեփական օլիգարխներին սնուցել, սրանք ԵԱՏՄ-ից անջատ որոշում են կայացնում, իսկ երբ շահերը համընկնում են՝ դառնում են ԵԱՏՄ-ին գերհավատարիմ անդամ:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ