Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռազ­մար­դ­յու­նա­բե­րութ­յուն զար­գաց­նե­լը հրա­մա­յա­կան է

Ռազ­մար­դ­յու­նա­բե­րութ­յուն զար­գաց­նե­լը հրա­մա­յա­կան է
27.10.2020 | 00:11

Այս օ­րե­րին, երբ մաս­նա­գետ­նե­րը, սո­վո­րա­կան մար­դիկ հա­զար ու մի հնարք­ներ են մտա­ծում, թե ինչ­պես դի­մա­կա­յել 5-րդ սերն­դի պա­տե­րազմ վա­րող թուրք-ադր­բե­ջա­նա­կան գեր­ժա­մա­նա­կա­կից զեն­քե­րի հար­ձակ­մա­նը, երբ ան­գամ գոր­ծի են դր­վում «տնայ­նա­գոր­ծա­կան» մե­թոդ­նե­րը՝ ցան­ցեր հյու­սե­լուց ու սկա­վա­ռակ­ներ հա­վա­քե­լուց սկ­սած, հաս­կա­նում ես, թե ինչ­քան ի­րա­րից ան­կախ են գոր­ծել Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյունն ու ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը։ Մինչ­դեռ այս եր­կու­սը պետք է մի­մյանց շա­րու­նա­կու­թյու­նը լի­նեին, փոխ­կա­պակց­ված աշ­խա­տեին մի երկ­րում, որ­տեղ պա­տե­րազ­մի սպառ­նա­լիքն ա­մեն օր կախ­ված է օ­դում։


Այ­սօր եր­կն­քից անձրևի նման թափ­վող թշ­նա­մու ԱԹՍ-նե­րը և այլ տե­սա­կի ռազ­մա­տեխ­նի­կան ոչն­չաց­նե­լու հա­մար մեր զին­վոր­ներն ան­նա­խա­դեպ հե­րո­սու­թյուն­ներ են գոր­ծում։ Այս պա­տե­րազ­մի ա­մե­նա­մեծ դա­սե­րից մեկն այն պի­տի լի­նի, որ Հա­յաս­տա­նում սկ­սեն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն հա­մար­վել ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյունն ու ին­ժե­նե­րա­կան մտ­քի գե­նե­րա­ցու­մը։
Անց­նող տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նից գի­տա­կան մտ­քի ար­տա­հոս­քը շատ մեծ չա­փե­րի է հա­սել, սա­կայն պա­տե­րազ­մա­կան այս օ­րերն ա­պա­ցու­ցե­ցին, որ մենք դեռ ու­նենք պո­տեն­ցիալ ու հենց այդ մարդ­կանց պի­տի մեկ­տե­ղել, ին­ժե­նե­րա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը գե­րա­կա, բարձր վար­ձատր­վող հա­մա­րել ու նրանց մի­ջո­ցով տն­տե­սու­թյա­նը նոր թափ հա­ղոր­դել՝ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան զար­գա­ցու­մը հրա­մա­յա­կան դարձ­նե­լով։


Այս պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ թի­կուն­քում ահ­ռե­լի գործ կա ա­նե­լու, չպետք է թող­նել ա­մեն ինչ զին­վո­րի ու­սե­րին, գի­տա­կան միտ­քը պետք է օգ­նի զին­վո­րին, տն­տե­սու­թյան քար­շա­կը լի­նի, ո­րով­հետև մար­տում միայն ո­գին ու խի­զա­խու­թյու­նը քիչ են, ա­ռա­վել ևս ե­թե դու ըն­դա­մե­նը 3 մլն ժո­ղո­վուրդ ու­նե­ցող եր­կիր ես, ո­րի դեմ կռ­վում են մի քա­նի եր­կիր ու գեր­ժա­մա­նա­կա­կից զին­տեխ­նի­կա։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 12323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ