Թուրքական լիրան շարունակում է 10-օրյա անկումը: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել: Այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.87 թուրքական լիրա: Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին: Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա: Լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: