«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ապահովություն

Ապահովություն
16.09.2024 | 00:10

Աստծո կանչը

Սեպտեմբերի 16

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,

արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս

ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17):

Այդ Իմ Խաղաղությունն է, որ իբրև խաղաղահոս գետ, անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով: Այդ հարահոս գետը անցնելով` աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս:

Հաջողությունը արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի: Միայն այսկերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ:

Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ: Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում: Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան:

Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես` ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ: Հանդարտ եղեք. ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք: Ոչ թե շնչասպառ վազք, այլ` խաղաղ Սեր: Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք: Ոչինչ մի արեք հախուռն կերպով: Ամեն ինչի մեջ եղեք Վճռական և Ազդու: Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք ուրախությամբ:

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ