Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Օպերացիայի նպատակներից մեկն էլ գյումրեցիների նկատմամբ դժգոհության ու վատաբանության ալիք ստեղծելն էր

Օպերացիայի նպատակներից մեկն էլ գյումրեցիների նկատմամբ դժգոհության ու վատաբանության ալիք ստեղծելն էր
28.07.2024 | 19:54

Թաթա անունով ծախված ոչնչության Գյումրիի համերգը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ հայ ազգի արժանապատվությունը նվաստացնելուն, ինքնությունը ոչնչացնելուն, ինքնագնահատականը զրոյացնելուն ուղղված հերթական ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ օպերացիան։ Կազմակերպիչը ՀՀ իշխանությունը զավթած հակահայ խմբակն էր։ «Մասսովկան» էլ՝ հիմնականում շրջակա գյուղերից բերված միամիտ մարդիկ։

Օպերացիայի նպատակներից մեկն էլ գյումրեցիների նկատմամբ դժգոհության ու վատաբանության ալիք ստեղծելն էր, որը ցավոք «փայլուն» հաջողվեց։ Ուստի խնդրում եմ կենտրոնանալ այս պատմության բուն էության ու նպատակի վրա, իսկ գյումրեցիներին հանգիստ թողնել։

Ռուբեն Մելիքյան

Հ.Գ.

Տեսնես թաթայի ծնո՞ղն իրեն ոնց է զգում, թաթայի ծնո՛ղը։

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ