Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ասում են…

Ասում են…
11.11.2023 | 06:06

Որոշ երկրներ փորձում են խաթարել ԱՊՀ անդամների օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և իրավիճակն ամբողջությամբ: Անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանք՝ ԱՊՀ երկրների անվտանգության ապահովման համար։

Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ և լարված։ Մի շարք տարածաշրջաններում սրվել են հին հակամարտությունները, և ի հայտ են եկել հակամարտությունների նոր օջախներ։ Մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ պաղեստինա-իսրայելական առճակատման նոր փուլ է սկսվել, որից տուժում են առաջին հերթին խաղաղ բնակիչները: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում օրինական իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները խարխլելուն, մեր ավանդական սերտ առևտրային համագործակցությունը և մշակութային կապերը խախտելուն:

Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 232564

Մեկնաբանություններ