11.10.2013|
11:57
«Մայիսի 20-ին Ազգային ժողովն ընդունել է գենդերի մասին օրենքը, որի հատկապես 3-րդ հոդվածով պայմանավորված էր միասեռականների ամուսնության օրինականացումը: Քանի որ բողոքներ եղան, որոշակի փոփոխություն մտցրին օրենքում, 3-րդ հոդվածը հանեցին, որոշ տեղերում գրեցին սեռ, որոշ տեղերում՝ կին և տղամարդ, նաև մեծ քանակությամբ գործածվեց գենդեր բառը»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ: