12.10.2013|
12:02
Վարդենիսում որդին դանակահարել է մորը, Սյունիքի մարզում ինքնասպան է եղել 71-ամյա տղամարդը, Երևանում Կիևյան կամրջից իրեն ցած է նետել 26-ամյա Արմավիրցի երիտասարդը` գրպանում երկտող. Մամ ջան սենց էր պետք, փորձիր հասկանալ: Եվ այս բոլորը վերջին մի քանի օրերի ընթացքում: Փոքրիկ Հայաստանում, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով շուրջ 3 մլն է, թեև իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ այդ թիվը 2 մլն-ից չի անցնում: Գումարած` ամեն ամիս մի քանի տասնյակների արտագաղթը այլ երկրներ: