-
29.01.2021|
20:27
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր այդ պաշտոնը կվստահի Բարաք Օբամայի օրոք ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդական Ռոբերտ Մալլեյին։
-
29.01.2021|
20:25
Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, նախնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։
-
29.01.2021|
20:20
ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ ռազմագերիների վերադարձը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել մյուս 57-ին, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն։
-
29.01.2021|
20:19
ՌԴ ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
-
29.01.2021|
13:22
Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը Լիբիայից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը:
-
29.01.2021|
13:20
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել Է, որ նախագահ Ջո Բայդենը առաջիկայում Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդ՝ հայտնել Է Reuters-ը:
-
29.01.2021|
13:19
Չինաստանը խստորեն նախազգուշացրել է, որ Պեկինից անկախանալու Թայվանի փորձերը «նշանակում են պատերազմ»: Նախազգուշացումը հնչել է Պեկինի՝ ռազմական գործողություններն ակտիվացնելուց և կղզու մոտ ինքնաթիռներ ուղարկելուց օրեր անց, Թայվանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սերտացման ֆոնին:
-
29.01.2021|
13:04
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Պետք է կարծել, որ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հնարավորությունների մասին, սակայն կողմերը մանրամասներ չեն հաղորդել:
-
29.01.2021|
12:58
Սպառազինությունների վերահսկման Ռուսաստանի ու ԱՄՆ-ի СНВ-III պայմանագրի երկարաձգումը հաջողություն է, այնուամենայնիվ, չի նշանակում երկու երկրների բարդ հարաբերությունների վերբեռնում՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
-
28.01.2021|
21:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ, հաղորդում է Հուրրիյեթը։ Նրանք քննարկել են Թուրքիայում տարբեր ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։