«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Աշխարհում հիմնարար փոփոխություններ են կատարվում

Աշխարհում հիմնարար փոփոխություններ են կատարվում
29.06.2024 | 08:15

Թյուրիմացությունների մեջ գտնվող մարդկանց մի շերտ կա, որոնց թվում է, թե աշխարհում նոր բան չկա, ամեն մի նորը կրկնվող հինն է։

Դա, իհարկե այդպես չէ, քանի որ քաղաքակրթության առաջընթացը իր հետ բերում է նորությունների հեղեղ, որոնք արմատապես փոխում են մարդկանց կյանքը և հոգեբանությունը։

Հաճախ թվում է, թե կյանքի առաջընթացի ու մարդկանց բարեկեցության աճի հետ միասին մարդկանց գազանային բնազդները կարող են թուլանալ, այնինչ, իրականում դրանք ավելի մասշտաբային են դառնում։

Հիշենք թեկուզ թուրքերի գազանությունները մեր գենոցիդի ժամանակ և գերմանացիների քաղաքակիրթ և տեխնիկապես զինված գազանությունները երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Ներկայում աշխարհում հիմնարար փոփոխություններ են կատարվում ուժի, հզորությունների ու հարստությունների աննախադեպ տեղաշարժերի ֆոնի վրա։

Նման ժամանակաշրջանները պատմության մեջ հայտնի են եղել մի կողմից մեծ կորուստներով ու մյուս կողմից էլ՝ մեծ ձեռքբերումներով, որոնք ահռելի չափերի են հասցնում նման պրոցեսներին ուղեկցող հակամարտության պոտենցիալը։

Նման գլոբալ պոտենցիալի իրականացումն էլ հանգեցնում է համաշխարհային պատերազմների, որոնց էլ ուղեկցում են ամենից մասշտաբային գազանությունները գենոցիդների տեսքով։

Այդ իմաստով ներկա համաշխարհային գլոբալ հակամարտությունը հղի է տասնյակներով ավելի պակաս չափերի հակամարտություններով, որոնց պոտենցիալների կառավարելի լոկալ մարումները կարող են աշխարհը տանել երկու ճանապարհով։

Դրանցից առաջինը հակամարտությունների լոկալ մարումների միջոցով որոշակի հավանականությամբ կարող է բերել գլոբալ հակամարտության աստիճանական մարմանը, որը պետք է ուղեկցվի մեծ կորուստների հետ հոգեբանորեն հաշտվելու պրոցեսով։

Երկրորդ ճանապարհը շատ ավելի բարդ է, որի պատճառը կարող է լինել պոտենցիալ կորուստների հետ հոգեբանորեն չհաշտվելու հանգամանքը, և որը կարող է լոկալ հակամարտությունների արհեստական ուժեղացման միջոցով գլոբալ հակամարտությունը վերածել կատաստրոֆայի մարդկային քաղաքակրթության համար։

Այս երկրորդ ճանապարհը առավել վտանգավորն է առաջին հերթին թույլերի և ուժազուրկների համար։

Մյուս կողմից էլ, առանձին պետությունների գործունեության անալիզը կարող է ցույց տալ, թե իրադարձությունների զարգացումները որ ճանապարհին են ավելի շատ նպաստում՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ։

Այս իմաստով, միջնորդավորված պատերազմների մասշտաբների մեծացումը ամենից վտանգավորն է, որի հավանականությունը զգալի է Արևելյան Եվրոպայում։

Այնպես որ, շատ մոտ ապագայում մեզ սպասում են որակապես նոր երևույթներ կատակլիզմների ու գազանությունների տեսքերով, քանի որ քաղաքակրթական ու ալտրուիստական կեղևը շատ բարակ է կյանքի հարատևման կենսաբանական ճնշմանը դիմանալու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ