Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ծիծաղելի է, երբ համաշխարհային «տուզիկ» կապիտուլյանտի տիտղոսակիրը փորձում է «կծել» իր պատրոնի ընկերոջ կրունկը

Ծիծաղելի է, երբ համաշխարհային  «տուզիկ» կապիտուլյանտի տիտղոսակիրը  փորձում է «կծել» իր պատրոնի ընկերոջ կրունկը
21.06.2024 | 15:23

«Տուզիկ» Նիկոլը շարունակում է իր հակաբելառուսական դեմարշները:

Հիմա էլ Վիլնյուսում գործակալ «Օմեգան» հանդիպել է Բելառուսի «նախագահ» Տիխանովսկայայի հետ:

Նիկո՛լ, եթե այդքան տղա ես, ապա Տիխանովսկայայի հետ հանդիպիր դու, այլ ոչ թե «վեցնոցդ», ու ոչ թե ինչ-որ երկրի մայրաքաղաքում, այլ Երևանում:

Շատ ծիծաղելի է, երբ համաշխարհային «տուզիկ» կապիտուլյանտի տիտղոսակիր Նիկոլը փորձում է «կծել» իր պատրոնի` Ալիևի, ընկերոջ` Բատյկայի, կրունկը...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ