Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ադրբեջանցի պատգամավորը ՄԻԵԴ Հայաստանի դեմ ներկայացված գանգատի մանրամասներ է հրապարակում

Ադրբեջանցի պատգամավորը ՄԻԵԴ Հայաստանի դեմ ներկայացված գանգատի մանրամասներ է հրապարակում
09.02.2021 | 20:21

Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ՝ Հայաստանին մեղադրելով գրեթե 30 տարիների, ինչպես նաև վերջին 44-օրյա պատերազմի ընթացում ադրբեջանական «օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների խախտումների մեջ։ Մեջլիսի իրավական հանձնաժողովի անդամ Քամալ Սաֆարովը աասել է, որ Բաքուն Երևանին նաև մեղադրում է, որ ոչինչ չի ձեռնարկվել 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորած 3800 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար։ Վերջին 44-օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բալիստիկ հրթիռներով ու կասետային ռումբերով քաղաքներ ու գյուղեր հրետակոծելու մեջ՝ պնդելով, որ 93 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա ու 28 կին, 423 քաղաքացի վիրավորվել է։ Ըստ ադրբեջանական կողմի գանգատի՝ հրետակոծությունների հետևանքով փլուզվել է 264 շենք ու 9294 մասնավոր տուն։


Հայաստանը ևս Եվրադատարան գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ, ՄԻԵԴ-ն անցած շաբաթ հայտնեց, որ ստացել է երկու երկրների միջպետական գանգատները։

Դիտվել է՝ 8275

Մեկնաբանություններ