ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՔԴՄ-ն կգլխավորի Արմին Լաշետը

ՔԴՄ-ն կգլխավորի Արմին Լաշետը
16.01.2021 | 21:04

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցները կուսակցության նոր նախագահ են ընտրել 59-ամյա Արմին Լաշետին, որ 2017-ից Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետն է:


Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր նախագահը համարվում է ՔԴՄ/ ՔՍՄ (Քրիստոնեա-սոցիալական միություն) պահպանողական բլոկի ամենահավանական թեկնածուն կանցլերի պաշտոնում։ Հավանական թեկնածուներ են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ում վարկանիշը կտրուկ բարձրացել է համաճարակի ժամանակ, առողջապահության նախարար Յենս Շպանը։ Կանցլեր Անգելա Մերկելը, որ ղեկավարում է 15 տարի, հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը։ 2018-ի հոկտեմբերին Մերկելը հայտարարել է, որ Բունդեստագի հաջորդ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ