Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: «Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ: Անկարայի համար առաջնային նշանակություն ունեն Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական երկխոսության առաջխաղացումը: