Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։
44 գերի տեղափոխած օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։