28.01.2021|
13:17
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ՝ նշելով, թե այս հունվարի 28-ը շրջադարձային պետք է դառնա՝ առաջին հերթին՝ հետևությունների առումով. «Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։