Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Խոսիր, և կասեմ` ընկե՞րս ես, թե՞ ոչ

Խոսիր, և կասեմ` ընկե՞րս ես, թե՞ ոչ
20.02.2014 | 17:16

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ մարդիկ ընկերներ են ընտրում նրանց, ում ձայնը նման է իրենց ձայնին: Մասնագետներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ կանանց, տղամարդկանց ու նրանց ընկերներին: Ամերիկացիները պարզել են, որ մարդու ձայնին բնորոշ որոշակի ակուստիկ ազդակներն առաջնորդում են նրան ընկերների որոնման հարցում:

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ