Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Սուրճի հանդեպ սերը թմրամոլության նշան է

Սուրճի հանդեպ սերը թմրամոլության նշան է
16.02.2014 | 12:20

Ինչպես Բուֆալոյի համալսարանի փորձագետների կողմից սահմանված վերջին ուսումնասիրությունն է փաստում, սուրճի սիրահարները կանգնած են առողջական լուրջ վտանգի առաջ: Սև ըմպելիքի հանդեպ հակումը դառնում է նրանց մոտ կախվածություն, ինչպես լինում է օրինակ, ալկոհոլի, հոգեմետ դեղերի կախվածության ժամանակ: Փորձագետներն իրենց ուսումնասիրոթյունների ընթացքում հետևել են 18-45 տարեկան 226 մասնակիցների:
Շատ երիտասարդներ, ովքեր մասնակցել են փորձարկմանը, նշում են, որ իրենք ստիպված են եղել համբերել, և հոգեկան ծանր ապրումների մեջ են ընկել` ամեն անգամ լսելով հարազատների կողմից բողոքներ` կապված իրենց խմելու հետ: Նրանցից 52% -ը փորձել է մարիխուանա, 25% -ը օգտագործել է հոգեմետ դեղեր, 21% -ը` կոկաին, իսկ 23% -ը` ուժեղ ազդեցության դեղորայք: Գիտնականները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր մասնակիցները երաժիշտներ են եղել և վարել են միանման ապրելակերպ:
Գիտնականները նաև նշում են, որ մասնակիցների 94%-ը կանոնավոր օգտագործել են այնպիսի ըմպելիքներ, որոնց մեջ մեծ չափաբաժին է կազմում կոֆեինը:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ