ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մայրամուտը Մոնմաժուրում` ըստ Վան Գոգի

Մայրամուտը Մոնմաժուրում` ըստ Վան Գոգի
09.09.2013 | 18:36

Ամստերդամի Վան Գոգի թանգարանում գտնվել է նկարչի նախկինում անհայտ կտավը` հայտարարել է թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը: «Այսպիսի հայտնագործություն թանգարանի պատմության մեջ առաջին անգամ է լինում: Ինքնին հազվագյուտ դեպք է, երբ գտնվում է Վան Գոգի որևէ նոր կտավ»,-ասել է նա: «Մայրամուտը Մոնմաժուրում» կտավը նկարիչը վրձնել է 1888 թվականին: Կտավի բացառիկությունը բացատրվում է և այն հանգամանքով, որ այդ տարիները համարվում են նրա ստեղծագործության բարձրակետը, այդ տարիներին են նկարվել «Արևածաղիկները», «Դեղին տունը», «Առլի ննջարանը»: Կտավի մասին հայտարարելուց առաջ մանրազնին ուսումնասիրվել են ոճը, ներկերը, տեխնիկան, կատարվել են կտավի ռենտգեն և համակարգչային քննություններ:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ