ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեպտեմբերի մեկից առաջ թալանն է

Սեպտեմբերի մեկից առաջ թալանն է
02.09.2013 | 15:40

Բազմաթիվ երեխաների համար սեպտեմբերի 2-ը ազդարարեց կյանքի նոր փուլ: ՈՒ եթե առաջին դասարանցիների ու նրանց ծնողների համար այսպես թե այնպես օրը տոնական էր, ապա երկրորդ դասարանից սկսած դպրոցականների ծնողների համար օրը, կարելի է ասել, «դաժան էր». նրանք իրենց թալանված էին զգում:

Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ դպրոցական պարագաների առևտրում գործում է հայկական տարբերակը` պահանջարկի դեպքում գները կտրուկ բարձրանում են: Եվ այսպես, տղաների տաբատների գինը տոնավաճառներում սկսվում էր 10000, վերնաշապիկներինը` 5000, պայուսակներինը` 10000 դրամից: Աղջիկների կիսաշրջազգեստները մի փոքր զիջում էին տղաների տաբատների գնին` դրանք սկսվում էին 7000 դրամից, իսկ դպրոցական այլ պարագաները նույն գնի էին: Ի դեպ, կային նաև 7000 դրամ արժողությամբ դպրոցական պայուսակներ, տաբատներ, սակայն դրանք մի քանի ամսվա կյանք ունեցող ապրանքներ են, նշեց վաճառողը:
ՈՒ թեև դասագրքերն անվճար պետք է տրվեն դպրոցներում, միևնույն է, ծնողները դրանք մեծ արագությամբ գնում էին խանութներից: Ինչո՞ւ, որովհետև երկու-երեք երեխային մի գիրք է հասնում դպրոցում, հետո սպիպված ենք լինում դասերը պատճենահանել` պարզաբանեցին դասագրքեր գնող ծնողները: Նկատենք, որ մեկ դասագրքի արժեքը սկսվում է 2000 դրամից: Շատ ծնողներ էլ խուսափում էին նախապես օրագրեր և տետրեր գնելուց։ «Գնում ենք, հետո պարզվում է, որ յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ իր ուզած նկարով և որակի տետր կամ օրագիր է պահանջում: Դրա համար ավելի լավ է առաջին օրերին մեկ երկու տետրով յոլա գնան երեխաները, մինչև պարզենք ուսուցիչների քմահաճույքները»,- նշում էին հատկապես մինչև 8-րդ դասարանցիների ծնողները:
Եվ այսպես, ամենահամեստ հաշվարկներով, ցածր դասարանցու համար ծնողը ծախսում է 25-30 հազար դրամ: Իսկ եթե երկու երեխա է կամ էլ նրանցից մեկը 6-7-րդ դասարանցի է, ապա ծախսերը կրկնապատկվում են: Ընդգծենք, որ սրանք ընդամենը համեստ հաշվարկներ են: Ստացվում է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի ոչ միայն տոն է, այլև լուրջ սոցիալական բեռ ընտանիքների համար, ինչը կարող էր և չլիներ:
Ինչո՞ւ անվճար դասագրքերի քանակը չի բավարարում աշակերտներին, ինչո՞ւ են ուսուցիչները իրենց քմահաճույքով տետրեր պարտադրում: Սրանք հարցեր են, որոնք լուծում են պահանջում: Ասել, որ այս խնդիրների լուծումը ենթադրում է լուրջ ծախսեր պետբյուջեից, սխալ կլինի: Կարծում ենք, ընդամենն անհրաժեշտ է ճիշտ տնօրինել եղած ֆինանսական միջոցները և, ի վերջո, պարտադիր չդարձնել դպրոցական համազգեստ ասվածը: Ինչո՞ւ ամեն բան ընդօրինակում ենք Եվրոպայից, բացի այդ մեկից: Եվ ինչո՞ւ մեզանում դպրոցական համազգեստն ընկալվում է որպես Խորհրդային Միության հնացած մտածողություն: Գուցե սա կարծրատիպ է, որը պետք է կոտրել: Ի դեպ, մեր այս տեսակետին կողմ են շատ ծնողներ, ինչը բնական է: Այսօրվա ազատ հագուստի քաղաքականությունը դպրոցներում լուրջ սոցիալական և հոգեբանական լարվածություն է ստեղծում աշակերտների միջև:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ