ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը
23.07.2013 | 18:07

Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե արդյոք անօրինական չէ այն, որ հանրային տրանսպորտում երթեւեկության համար վճարելիս քաղաքացուն չի տրվում վճարումը հավաստող տոմս կամ ՀԴՄ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է եւ կարող է չհարկվել։

Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երեւան քաղաքում ո՞ր կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի ո՞ր երթուղիներն են սպասարկում եւ ինչ իրավական հիմքով:

ԻԱԿ-ը դիմել է նաեւ երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ եւ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի՞ վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքա՞ն է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում խնդրված տեղեկությունները չստանալու կամ ոչ պատշատ պատասխան կամ անհիմն մերժում ստանալու դեպքում ԻԱԿ-ը դիմելու է դատարան:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ