Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հավի բդերից մինչև միասեռականություն

Հավի բդերից մինչև միասեռականություն
16.07.2013 | 00:27

Մայրաքաղաքի փողոցներում եվրոպական ինչ-որ հեղինակավոր կազմակերպություն ակտիվ հարցումներ է անցկացնում քաղաքացիների շրջանում` պարզելու` ուրա՞խ են արդյոք հայաստանցիները եվրոպական արժեքները Հայաստան ներմուծելու համար: Հարցումն ինքնին զարմանալի չէր, քանի որ թափանցիկ և միանգամայն արդեն իսկ շոշափելի էին դրա նպատակները, այն է` տնտղել հայ մարդու դիրքորոշումը, զգոնությունը, ազգային ինքնագիտակցությունը` նրան հնարավորինս արագ ու հեշտությամբ կուլ տալու, ազգային նկարագիրը ոչնչացնելու և գլոբալիզացիա կոչվող չարորակ գոյացության մեթաստազների տարածման ուղղություններն իրենց համար առավել հստակեցնելու, այսպես կոչված, հոգևոր համահարթեցման «ճանապարհային քարտեզը» գծելու համար:
Թող թույլ տրվի հարցումին պատասխանել հարցով: Այդ ո՞ր եվրոպական արժեքն է, որ ուսանելի պետք է լինի մեզ համար, և ո՞վ է ասել, թե նրանց «արժեքները» արժեք են նաև հայ ժողովրդի համար: Վերջապես, ի՞նչ են քարոզում եվրոպական կինոն, գրականությունը (նկատի չունենք համաշխարհային գլուխգործոցները), արվեստը, գաղափարախոսությունն ու քաղաքականությունն ընդհանրապես։ Համատարած պրիմիտիվիզմ, բարոյական արժեքների ոչնչացում, հայհոյանքի ու գռեհկության ներմուծում կինոարվեստ, ավերված ընտանեկան հարաբերություններ, միասեռականության շեփորահարում հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, շիզոֆրենիայի հասնող երաժշտություն և ծամածռություն հիշեցնող պարեր, արհեստածին վիրուսներ (թռչնագրիպ կամ խոզագրիպ), ամուլ սերմացուներ, բազմաթիվ աղանդների միջոցով հոգեորսության գիլիոտին, թմրամոլություն (եվրոպական մի քանի երկրներում օրենքով թույլատրվում են որոշ թմրամիջոցների վաճառքն ու օգտագործումը, և դրա արձագանքներն այսօր հասել են մեր հարևան Վրաստան), թեստային ռոբոտացված հիշողության նախավարժանքով պայմանավորված մակերեսային կրթություն, հորմոնացված, արհեստական սնունդ, թվացյալ բարեգթությամբ ու հայ ընտանիքի ապագայով «մտահոգված» ընտանիքի պլանավորման ակցիաներ (անկանխատեսելի հետևանքներ խոստացող հորմոնային պրեպարատների անվճար տրամադրում երիտասարդ, սերնդաստեղծ, վերարտադրողական տարիքի ամուսնական զույգերին)։ Ասել է թե` իրական սպառնալիք թե՛ հայոց բանակի թվաքանակին, թե՛ առհասարակ Հայաստանի բնակչության թվին: Ահա եվրոպական արժեքների և դրանց հետևանքների խիստ սահմանափակ թվարկումը, ինչի վերաբերյալ հարցում անողներն ակնկալում են լսել խելահեղ ծափահարություններ և տեսնել խեղճությամբ ու շնորհակալությամբ լղոզված ցանկալի ժպիտներ. չէ՞ որ բազմաթիվ դրամաշնորհներն ու տարաբնույթ վարկերը հենց այնպես չեն հոսել մեր երկիր:
Վերջին տասնամյակներին գահավիժող արագությամբ փորձեր են արվում ջնջելու ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը, ավանդույթները, ծեսերը: Կատարվում է ազգերի ուղեղների լվացում, համահարթեցում, և այդ ամենն իրականացվում է առաջին հայացքից շատ անմեղ, բարոյական, մարդասիրական, ճռճռան անվանումների ու կարգախոսների անվան տակ: Ահա դրանցից մի քանիսը` մոլորակի մարդ (ոչ թե տվյալ երկրի), համաշխարհային կրոն (ոչ թե կոնկրետ կրոն), սեռի ընտրության ազատություն (այսինքն` զորակոչային տարիքի երիտասարդը կարող է հայտարարել, որ ինքն իրեն կին է զգում, և հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, դե իսկ պատերազմող երկրի քաղաքացու պարագայում` մեկնաբանություններն ավելորդ են), խղճի ազատություն (Հայաստանի Հանրապետության կառավարությունը հլու-հնազանդ հազարավոր եվրոներ է վճարում նույն եվրոպական արժեքները դավանող Եվրադատարանի` Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից ազատելու վճիռների արդյունքում), մարդու իրավունքներ, մշակութային բազմազանություն, երեխաների իրավունքներ, կանանց իրավունքներ և այլն, և այլն: Այս ամենը միայն արտաքնապես է անմեղ ու անվտանգ թվում, այնինչ իր խորքում բազմաթիվ խութեր ունի` ուղղված ընդհանրապես ազգերի, մասնավորապես հայ ժողովրդի վերացման հայտնի ծրագրի իրականացմանը` Հայաստանն առանց հայերի:
Մի՞թե «մարդու իրավունքների» արգասիքը չէ այսօր Հայաստանում աննախադեպ թափ առած միասեռականություն (Եվրախորհուրդը դա դիտարկում է խոսքի ազատության հարթության վրա) կոչված աղետը: Գուցե սրա հիմքերը դրվել են մեր ապրած մութ ու ցուրտ, կիսաքաղց տարիների՞ն: Բոլորս ենք հիշում խանութների դատարկ ցուցափեղկերում հայտնված չտեսնված չափերի հավի տռզած ազդրամսերը (բդերը), որոնք նույնիսկ մսի հեռավոր համ չունեին: Ի թիվս այդ հորմոնացված հավի բդերի, մենք ազգովին շնորհակալությամբ ու երախտագիտության անկեղծ զգացումով օգտվում էինք նաև անհասկանալի ծագմամբ ու զզվելի համի կաթի փոշուց, լոբուց, ժամկետանց ձեթից, ԴԴՏ-ով ախտահանված որդնած իտալական ալյուրով թխված հացից, թուրքական քաղցրավենիքից և առողջության համար վտանգավոր այլ սննդամթերքներից: Այս ամենը մարդասիրական օգնության անվան տակ սիրով հրամցվում էր շրջափակման մեջ հայտնված հայ ժողովրդին` իրականում աննկատ ձևափոխելով մեր գենետիկ տեսակը: Չէ՞ որ այսօրվա երիտասարդի օրգանիզմը այն դժվար տարիներին դեռևս ձևավորման, հորմոնալ զարգացման շրջանն ապրող երեխայի փխրուն օրգանիզմ էր, և կատարվեց այն, ինչ կատարվեց: Այսօր Հայաստանում արձանագրվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների (թե՛ տղաների, թե՛ աղջիկների շրջանում) և «անպտուղ» ախտորոշում ունեցողների մեծ թվաքանակ: Վտանգված է ազգի վերարտադրողական ունակությունը: Սա համազգային աղետ է և թափանցել է հասարակության բոլոր շերտերը: Դեռևս անցյալ տարի համացանցում տարածվեց իրավապահ մարմիններին ուղղված Երևանի միասեռականների բաց նամակը` կապված փողոցներից իրենց վտարելու փորձի հետ: Նրանք սպառնում էին տարածել տեսանյութ իշխանական շրջանակներից իրենց նմանների, նաև իրենց ծառայություններից օգտվողների մասին, եթե փորձ արվեր իրենց նեղացնել և հեռացնել քաղաքապետարանին հարակից այգու տարածքից: Գիտե՞ք ինչպես ավարտվեց այս պատմությունը։ Չհրապարակվեց որևէ հերքում, և, մեղմ ասած, «կապույտներն» այսօր էլ շարունակում են իրենց գունավոր գործունեությունն արդեն ազատ ու անկաշկանդ, ինչպես ընդունված է ասել` բարձր հովանու ներքո:
Այլասերման գործընթացը մեզանում շարունակվում է: Մասնագետները վկայում են, որ գենետիկ փոփոխության են ենթարկվել նաև բանջարեղենը, միրգը, հացամթերքը, կաթնամթերքը: Մի՞թե այս ամենը պատահականություն է: Դրան նպաստել են անհասկանալի ծագմամբ ու որակի, այդպես էլ բերք չտված սերմացուները, որոնք ոչ միայն պատուհաս էին դարձել հայ գյուղացու գլխին, այլև հայտնի չէ` իրենց ամլության հետ ինչպիսի վարակ ներմուծեցին մեր դաշտերի, մեր երկրի ընդերքի մեջ: Մի բան ակնհայտ է, որ արդեն հուշ են դարձել մեր հայկական համով-հոտով լոլիկը, վարունգը, ձմերուկը և մյուս բանջարաբոստանային կուլտուրաները: Ոչ մի բանի մեջ այլևս համ չկա: Այս շարքից է նաև օտար ցեղատեսակի ցլերով տեղական կովերին բեղմնավորելու ծրագիրը, և այսօր ի՞նչ իմանաս` ինչպիսի կաթ ու մածուն են ուտում իմ, քո, մեր երեխաները: Հնարավոր է` վտանգված է նաև աճող սերնդի առողջությունը:
«Եվրոպական արժեքների» շարքից է ամպագոռգոռ անվանում ունեցող «Պայքար կանանց բռնության դեմ» արհեստածին շարժումը: Մի հարցնող լինի` ա՛յ եվրոպական արժեք, դարեր շարունակ հայ մարդու օջախը, հայկական ընտանիքը կանգուն է եղել բոլոր ժամանակներում, բոլոր իշխողների, պետության առկայության և դրա բացակայության պայմաններում և երբևէ կարիք չի եղել որևէ ֆրեյդական կամ քարնեգիական տեսությունների կամ այլ ուղեցույցի: Հայ ընտանիքը մշտապես աչքի է ընկել իր ամրությամբ, հարազատական ու արյունակցական ամուր կապերով, մեծերին հարգելու և երեխաներին պաշտելու առանձնահատկությամբ: Հայոց օջախներում նույնիսկ տղամարդկանց բացակայության (պանդխտություն, պատերազմներ) դեպքում ընտանիքը մնացել է կանգուն, նրա անդամներից յուրաքանչյուրն իմացել է իր տեղն ու դերը, իր պարտականությունը: Հայ հասարակության մեջ մշտապես եղել է կնոջ, մոր մեծարանք: Հայ առաքելական եկեղեցին կարճ ու հստակ է ձևակերպել ընտանիքի ամրության մեր բանաձևը. տղամարդուն տեր լինել, իսկ կնոջը` հնազանդ: Պարզապես ծտի խելքի չափ խելք պետք է ունենալ հասկանալու համար այդ բանաձևի խորքը, որ այդ երկու պատգամներն են, իրոք, ընտանիքի ամրության գրավականը` տղամարդուն` տեր լինել, այսինքն` լինել ընտանիքի նյութական, ֆիզիկական ապահովության, ցեղը շարունակողի, բարեկեցության, պատվի ու հարգանքի երաշխավորն ու պատասխանատուն, իսկ կնոջը` հնազանդ (ժամանակակից պատկերացումներով` պարզապես խելամիտ), օջախի ջերմությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանողը: Մի՞թե այս երկու տարողունակ արժեքները չեն ամենադժվարը ընտանիքը կանգուն պահելու համար: ՈՒրեմն բռնությունները պետք է փնտրել ագրեսիա, անբարոյականություն, խաթարված ընտանեկան ու միջանձնային հարաբերություններ քարոզող այլ հասարակություններում: (Այնուամենայնիվ, պատահող բռնության դրսևորումների դեպքում, ինչպես բոլոր երկրներում, մեզանում ևս կան համապատասխան մարմիններ):
Մեզ արհեստածին կարգախոսներ հարկավոր չեն: Մեզ համար օտար է այն արժեքը, երբ կարող ես երեխայիդ դիտողություն անել և հայտնվել դատարանում` որպես երեխայի իրավունքների խախտում կատարած ինչ-որ մեկը: Նման ծիծաղելի բաներ են արժևորում ու փորձում տարածել եվրոպական արժեքներ դավանող նաև այնպիսի պետություններ (ասենք` սկանդինավյան երկրները), որտեղ, ի սարսափ բանական էակի տրամաբանության, վերջերս օրենքի ուժ է ստացել, այսպես կոչված, ինցեստը, որին հաջորդելու է նույնքան հրեշավոր մեկ այլ օրենք` ինցուխտը: Որպես պարզաբանում նշենք, որ հիվանդ ուղեղի արգասիք այս երկու օրենքները թույլ են տալիս սեռական հարաբերությունները հոր և աղջկա, մոր և որդու, քրոջ և եղբոր, ընդհանրապես արյունակիցների, տատի, պապի ու իրենց թոռների միջև։ Այս ո՞ւր են հասել։ Սա՞ է առաջադեմ եվրոպական չափանիշը, եվրոպական արժեքային համակարգը։ Բառերն այլևս անզոր են այս պարագայում։ Մեր ժողովրդի մեծերից մեկը` Շահան Շահնուրն ասում էր. «Վատ ուժի հանդիման լավագույնն է ըլլալ պահպանողական, իսկ եթե հարկ կա` նաև հետադեմ»: ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՀԵՏԱԴԵՄ: Իմ ու քո տատի կիսաբաց կրունկը մի՞թե ավելի հետաքրքիր չէր, քան կիսամերկ, հղի կամ ոչ հղի կանանց նկարներով հեղեղված ԶԼՄ-ների էջերն ու համացանցը: Եվրոպական արժեքները հասել են այնտեղ, որ աշխարհով մեկ սփռում են այսինչ կամ այնինչ ֆուտբոլիստի, մարզիկի կնոջ կամ ընկերուհու մերկ կամ կիսամերկ նկարները, թե` տեսեք-տեսեք, սրա կնոջ հետույքը մյուսի կնոջ հետույքից ավելի լավն է: (Այս դեպքում մարդու իրավունքները հո չե՞ն խախտվել):
Եվրոպական կամ արդեն համաշխարհային որակ ստացած հաջորդ արժեքը մարդկանց առքուվաճառքն է: Երբ հաղորդվում են այս կամ այն ֆուտբոլիստի (մարդու) առքուվաճառքի գնային մանրամասները, ակամայից մտածում ես ստրկատիրական ժամանակների մասին, երբ ստրուկներին նույնպես որպես ապրանք էին վաճառում հին աշխարհի շուկաներում: Քաղաքակիրթ մարդկությունը լիաբերան քննադատել է այդ երևույթը, սակայն մեր ժամանակներում մարդկանց առքուվաճառքը գովազդվում է, և արդյունքում ստացվում են, այսպես կոչված, ազգային հավաքականներ` կազմված տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Սա ևս համահարթեցման եվրոպական արժեքներից մեկն է: Կեցցե՛ն մարդու իրավունքները։
Նույն մոտեցումն է նաև երաժշտության ոլորտում: Փորձեր են արվում ստեղծելու համաշխարհային նվագախմբեր` որպես մշակութային ներթափանցումների ու հաղորդակցման միանգամայն բարի ձեռնարկ: Դրա ցայտուն դրսևորումներից է նաև համացանցում հայկական խոհանոցի մասին կայքը, որը հրամցնում է հետևյալ հայկական ճաշատեսակը` միսը ֆրանսիական եղանակով: Ի՞նչ կա որ, հայ տնտեսուհիները մի քանի անգամ այդ բաղադրատոմսից օգտվելուց հետո այն կհամարեն իրենցը, հայկականը, և այսպես քայլ առ քայլ ֆրանսիական (կամ մեկ ուրիշ) խոհանոցային մշակույթը կդառնա մերը, ազգայինը, ու գուցե մի քանի տասնամյակ անց բանավեճ սկսվի այդ բաղադրատոմսի հայկական ծագումը ապացուցելու համար: Ահա և մշակույթների ներթափանցման ցայտուն մի դրսևորում ևս:
Օտար արժեհամակարգերը քարոզվում են նաև հեռուստասերիալների միջոցով` փոքր չափաբաժիններով, ինչպես ընդունված է ասել` մատուցվում են տարբեր սոուսներով: Ֆիլմերը նայում ես, ու գալիս է մի պահ, երբ չես հասկանում հերոսներից ով ում հայրն է կամ զավակը: Այս կապակցությամբ մի զավեշտալի նկար էր տարածված համացանցում, որտեղ «Դժվար ապրուստ» տաղտկալի հեռուստասերիալի հերոսներից մեկը` մի պատկառելի տղամարդ, դիմում է կանանցից մեկին և ասում. «Տիկին Անահիտ, ես վերջապես հասկացա, որ դուք իմ որդին եք»: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
Հայաստանյան հումորի դաշտը նվաճած «32 ատամ» ակումբի տղաների հերթական գռեհկություններից (նրանց հումորը մեծ մասամբ պարզապես էժան ցինիզմ է) մեկի ժամանակ ասվում էր բառացիորեն հետևյալը. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորից…»: Սրան հետևում էր դադարը և բազմանշանակ դիմախաղը: Ահա թե ինչպես են ոչնչացվում, արժեզրկվում հոգևոր արժեքները, և ցավալին այն է, որ հիմնականում երիտասարդներով լցված սրահը հորթային հրճվանքով ծափահարում է ու նաև շատ երջանիկ է, պարզապես չգիտես` Համբոյի՞, խեղճ Գիքորի՞, թե՞ սեփական դատարկության համար:
Հայաստանի Ազգային ժողովում իրավական ուժ ստացած եվրոպական աժեքների շարքին դասվող որոշ օրենքների նախագծեր պարզապես կանաչ լույս են վառում մեր փոքրաթիվ ազգի համար չարիք դարձած միասեռականների առաջ: Վտանգի տակ է դրվում ոչ միայն մեր բանակը, այլև ընտանիք, բարոյականություն, սերունդ, ապագա հասկացությունները: Շատ կուզենայի ներկա գտնվել այն տեսարանին, երբ այսօր եվրոպաների կամքը հլու-հնազանդ կատարող խորհրդարանի պատգամավորներից որևէ մեկի որդին կամ թոռը, ասենք, Գագոն կամ Արտաշը, մի օր կայցելի գերդաստանի ավագը դարձած երբեմնի պատգամավոր պապին ու հպարտությամբ կհայտարարի. «Պապ ջան, ծանոթացիր, Արթուրիկը իմ հարսնացուն է, մենք պատրաստվում ենք ամուսնանալ»: Ժողովուրդն ասում է` ինչ ցանես, այն էլ կհնձես: Ակամայից մտովի հղում ես անում մայր Սահմանադրությանը, որտեղ գրված է. «Հայաստանի Հանրապետությունում կինը և տղամարդը իրավունք ունեն ամուսնանալու»: Ինչպես բոլոր օրենքներում, այստեղ ևս սողանցք է թողնված` ամուսնանալ ո՞ւմ հետ: Ահա թե ինչպես է մասոնական ծրագիրը թափանցել մեր Սահմանադրության մեջ: Իսկ մասոններն ամենուրեք են: Փորձեք հատել Սայաթ-Նովայի և Աբովյան փողոցները կամ երթևեկել Կասյան, Կոմիտասի և շատ այլ փողոցներով, եթե ժամանակ ունեք` շրջեք Հանրապետության հրապարակը երիզող շենքերի մոտով կամ մի կերպ կարդացեք «Ամերիաբանկ» բառը անգլերենով, որի սկզբնատառը միտումնավոր զրկված է միջագծիկից, ու այդ «տառը» իր կանաչ լուսավորությամբ ձեզ կուղեկցի ամբողջ քաղաքով մեկ որպես մասոնական եռանկյան կամ բուրգի խորհրդանիշ: Մի երկու տարի առաջ «Կյանքի գինը» հեռուստասերիալի հերոսները մի քանի սերիա շարունակ Հայաստանով մեկ բուրգեր էին փնտրում, մի բան, որ սյուժետային գծի հետ ընդհանրապես չէր կապվում: Հավանաբար պետք էր ինչ-որ ուժերի հավաստիացնել մասոնական բուրգերի գոյության մասին մեր երկրում, ձեռքի հետ էլ գովազդել դրանք:
Տեղական հեռուստաալիքներից Atv-ն «գովազդ» բառի մեջ ա և վ տառերի փոխարեն պարզապես ուղիղ և գլխիվայր շրջված բուրգեր է հրամցնում հեռուստադիտողին (որքան հայտնի է` մեկուկես հազարամյակ ի վեր մաշտոցյան այբուբենում եռանկյուններ չեն հայտնաբերվել): Մեզանում անմասն չի մնացել նաև մասոնական ամենատես աչքի պատկերը: ՈՒշադիր հեռուստադիտողը այն ևս կարող է տեսնել ալիքներից մեկով, էկրանի վերին ձախ անկյունում: Ինչպես տեսնում ենք, մասոնական հետքը առկա է մեր երկրում: Դրա վերջին ծանրակշիռ դրսևորումը դարձավ նորակառույց «Փարավոն» զվարճանքի կենտրոնը, սակայն այս անգամ հսկայական բուրգի տեսքով:
Ահա այսպես, իրոք գաղջ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Ասելիքը շատ է, հուսալքությունը` մեծ, լավատեսությունը` հոգեվարքի մեջ։


Վալյա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հ. Գ. - Վերջերս մի հաղորդման ժամանակ ցուցադրում էին, թե ինչպես են ձվադրում ջայլամները: Մի քանի էգեր իրենց ածած ձվերը դնում էին նույն փոսում, սակայն ջայլամներից միայն մեկն էր թուխս նստում: Նա խնամքով ու սիրահոժար բոլոր ձվերը տեղավորում էր այդ միակ փոսի մեջ և նստում դրանց վրա: Սակայն հարևանուհիները, չարաշահելով թխսկանի համբերությունը, շարունակում էին համառորեն նույն փոսի մեջ հրել իրենց հերթական ձվերը: Եվ երբ այլևս թռչնի մարմնի չափսերը չբավականացրին ծածկելու բոլոր ձվերը, նա պարզապես հարձակվեց աներես ցեղակիցների վրա, քշեց նրանց իր տարածքից և սկսեց ամենայն բարեխղճությամբ ու զգուշությամբ իր փոսից հերթով հեռացնել օտար ձվերը: Գործն ավարտելուց հետո ջայլամը փռեց ճոխ փետուրները և թուխս նստեց` իր մարմնի ջերմությամբ միայն սեփական սերնդին կյանք տալու համար:
Մի քիչ ջայլամ լինեինք:

Դիտվել է՝ 6853

Մեկնաբանություններ