ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎՊ-ի նախագահը սկեսրայր դարձավ

ՎՊ-ի նախագահը  սկեսրայր դարձավ
11.06.2013 | 00:56

Շաբաթ օրը հերթական «էլիտար» հարսանիքն է տեղի ունեցել «Օջախ» ռեստորանային համալիրում: Ամուսնացել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդին: Հարսնացուն «Վագոն» խանութների ցանցի սեփականատիրոջ աղջիկն է: Ականատեսները պատմում են, որ հարսանքավորների մեջ եղել են իշխանության բոլոր բարձրաստիճան այրերը, հրավիրված է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ: Ամենաէկզոտիկը եղել է քավորը: Հարսանիքին քավորություն է արել Մհեր Սեդրակյանը, նույն ինքը` Թոխմախի Մհերը:
Նույն սեղանին են նստել երկրիս ղեկավարները` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ: Նորմալ, հայկական շախուշուխով հարսանիքին մի լավ ուրախացել, քեֆ են արել տեր և տիկին Սարգսյանները, իսկ Քոչարյանին ու նրա կնոջը պարեցնելու փորձերն ապարդյուն են անցել: Այստեղ մի վայրկյան «տուշ» պատվիրենք և անդրադառնանք Քոչարյանին:
Ինչպես մեր հարսանքավոր «ախպերը» պատմեց, երբ դահլիճ է մտել Քոչարյանը, մի պահ չեն ճանաչել նրան. ծերացած, խորշոմած դեմքին պահպանվել էր միայն նախկին արտահայտությունը: Մինչ իրեն հատկացված տեղը զբաղեցնելը այս ու այն կողմ է նայել, բարևել, համարյա թե` «ո՞վ ա ասում, որ մանդրաժ եմ»: «Բայց մանդրաժությունը վրայից թափվում էր, անիմաստ ժպտում էր, ծիծաղում: Գեշ ծերացել էր»,- մեր աղբյուրի սուր աչքից սա չի վրիպել:
Ամառվա էս շոգին Քոչարյանը մրսած, երկարաթև վերնաշապիկով ու պիջակով է ներկայացել հարսանյաց հանդեսին: Կենացների ժամանակ լրիվ են էս մարդուն մոռացել: Առանձին խմել են Սերժ և Ռիտա Սարգսյանների կենացը, իսկ մյուսներին` փաթեթով, էստեղ էլ Քոչարյանին «սղացրել» են: Այս փաստն ակնհայտ հաճելի չի եղել նրա քիմքին, ու Քոչարյանը երկար չի ձգել: Մնացել է ընդամենը երկու ժամ ու աշխարհից դժգոհ, «էլիտարներից» անտեսված, պիջակը «Պարոն 420»-ի նման ուսին գցած` հեռացել: Ոչ մեկը չի ճանապարհել, ու «մի հաջող» էլ չեն արել:
Ապրեն «նվագողները»: Երջանկություն նորապսակներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ