ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԺ-ում «պարում» են ու «սրճում»

ԱԺ-ում «պարում» են ու «սրճում»
29.05.2013 | 17:27

Այսօր 2012-ի բյուժեի կատարողականի ներկայացման ժամանակ ամենածանր վիճակում հայտնվել էր վիճվարչության ղեկավար Ստեփան Մնացականյանը, քանի որ նրա ելույթը ոչ մեկը չէր հասկանում, որքան էլ նա պատկերավոր էր ներկայացնում ասածը: Ներկաներին Մնացականյանը փորձում էր բացատրել, թե ինչ է նշանակում ՀՆԱ-ի ինդեքս դեֆլյատորտ, սակայն ի սկզբանե խոստովանեց, որ չի կարող դա մատչելի լեզվով ներկայացնել: Այս ամենը չէր հասկանում անգամ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` վիճծառայության ղեկավարին հորդորելով կարճ ու հստակ խոսել: «Տանգոյի երաժշտության տակ քոչարի չենք կարող պարել»,-ճարահատյալ անցնելով պարին, ասածը հիմնավորեց Մնացականյանը: Ի վերջո, հասավ նաև «սուրճի պատրաստմանը». «Եթե ուզում ենք սուրճ խմենք, սուրճի փոշին, շաքարավազը լցնենք մեր բերանը և նոր ջուրը, որ սո՞ւրճ խմենք: Այդպես չի լինում»,-վիճակագրությունը «սրճախմությամբ» բացատրեց Ստեփան Մնացականյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ