ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. «Ինձ ի՞նչ ա եղել, որ գողական հրավիրենք»

Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. «Ինձ ի՞նչ ա եղել, որ գողական հրավիրենք»
04.05.2013 | 19:13

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանապետի կողմից պատգամավորին ուղղված «Հիմա դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա» արտահայտությանը: Գ. Սահակյանը գտնում է, որ ոստիկանապետը համարժեք պատասխան է տվել պատգամավորին. «Երևի այդ պատգամավորը նույն ձևով է հարցադրում արել, դրա համար էլ նման պատասխան է ստացել»: Իսկ թե արդյոք չե՞ն փորձում բացահատել այդ պատգամավորի ինքնությունը, վերջինս ասաց, որ ամբողջ ԱԺ-ն փնտրտուքի մեջ է:

Նա ավելացրեց, որ ԱԺ-ում գողական պատգամավոր չկա. «Հիմա էլ մեր ժողովրդին գողականի տեղ եք դրել հա՞, ժողովուրդը գնում է գողականի է ընտրո՞ւմ»:
Իսկ թե ԱԺ-ի ղեկավարությունը չի ցանկանում «գողական» հրավիրել` հարցը պարզելու նպատակով, Գ.Սահակյանը ավելի վիրավորվեց.
«Բա ինձ ի՞նչ ա եղել, որ գողական հրավիրենք»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ