Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իսկ մեռածների վրա երկրորդ անգամ չեն կրակում

Իսկ մեռածների վրա  երկրորդ անգամ չեն կրակում
09.11.2012 | 12:45

Միակ հարցն այն է, թե ով է լինելու այս անգամ Հմայակ Հովհաննիսյանի դերում: Ով է ուտելու բուտերբրոդները: Նաև` «ումով»: Մնացածն ինքնին պարզ է:
ԲՀԿ-ի առաջ քաշած թեզերը «վատիկը» չեն. և եթե ՀՀԿ-ն կամենար, ապա կարող էր և ցկյանս դրանով իշխանությունը պահել: Բայց քանի որ թե՛ մենք, թե՛ այլք, և մանավանդ պարոն Շարմազանովը (բարև Ձեզ, պարոն Շարմազանով), այդ հայտարարությունում հայտնի «ականջներ» ենք տեսում, ապա ինքնին հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում ԲՀԿ-ն:
Ընդ որում, կարող ենք նաև գրազ գալ, որ, ի տարբերություն «Միասնական շտաբ-1»-ի, այս մի «շտաբս-կապիտանությունը» կխեղդվի հենց օրորոցում: Ծավալվել չի զորի: Չնայած չենք բացառում մի քանի նիստ, որոնց կմասնակցի «Ազատ դեմոկրատներից» այդ պատճառով հեռացած, շատ արագ նախագահ առաջադրված, գրավի փող չունեցող, նույն շտաբում բուտերբրոդի սպասելիքով օժտված «Ժառանգությունը», որը, սակայն, առժամանակ անց (չէ, մենք չենք ասում, պարոն Հեֆեռնը կասի` Րաֆֆի՞, ավելի լավ է ծոմ պահելը, որն անչափ օգտակար է ոչ միայն մարմնին, այլև հոգվույն), իր տարընթերցումներով և նոպայի նման «բռնող» «կարիեսով» կարող է և առաջ անցնել ԲՀԿ-ից, մի քանի ժամ հետո կասի` «յիս իդ խաղը չիմ խաղում»: Իսկ խաղից դուրս գալու իր պասաժը կպատճառաբանի, որ, ասենք, ինքը ցանկանում է այդ պլատֆորմի մեջ մտցնել նաև օլիգարխիայի դեմ պայքարի կետը, ինչն էլ կավերի ԲՀԿ-ի խաղի ողջ գաղափարը: Եթե այդպիսին այնտեղ կա: Դաշնակների մասով արդեն ասել ենք` նրանց «պլատֆորմն» ընդհանրապես շատ լայն է:
Սա սույն «շտաբի» տապալման ընդամենը ֆորմալ ազդակը կլինի: Կա նաև բովանդակային կողմ: Չէ, նկատի չունենք, որ խորհրդարանական կառավարումը, որպես այդպիսին, նույնպես անխոցելի չէ, և եթե «խորհրդարանն» ու «կառավարումը» հայտնվում են ոչ ճշգրիտ ձեռքերում, ինչպիսին ունեցանք Գերմանիայի «պայծառ» օրինակի դեպքում, երբ խորհրդարանական Գերմանիայում «առաջացավ» Հիտլեր: Ադոլֆ: Իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Ո՛չ: Երի՛ցս ոչ: Բանն այն է, որ սույն մտավարժանքային հարյուր տոկոս համամասնությանը (բարև ձեզ, պարոն Աշոտյան), ԲՀԿ-ն ոչ միայն ժամանակին կողմ է եղել համամասնական «օրենքի» ընդունմանը, այլև նույն խնդրի վերջին քննարկման ու քվեարկության ժամանակ քվեարկել է ազատ ռեժիմով, ինչպես կառավարության ներկայացրած բազում-բազմազան օրենքներին, իսկ նրանց կարկառուն ներկայացուցիչ, երբեմնի ՕԵԿ-իստ Սամվել Բալասանյանն ասել էր` դեմ եմ, էն ոնց եմ դեմ:
Եվ ուրեմն, սույն ԲՀԿ-ն` սույն Գագիկ Ծառուկյանի կողմից չարված, ԲՀԿ քաղխորհրդի կողմից չստորագրված հայտարարությամբ երգով նահանջի մոդուլյացիաներ է փորձում ապահովել, իրանցաբար «ուժեղ-անկասելի»` բըրթ-բըրթ-բըրթ, կապլանային տոնով արվող հարձակումից առաջ: Այն է` ժամանակ է շահում: Եվ ապա` գին բարձրացնում. մարդ ես, մեկ էլ տեսար` ՀՀԿ-ն կուտը կերավ, ասաց` առե՜ք, տարեք, զահլեքս տարաք, էլի, ձեր վարչապետ ուզելով, էս ինչ «յազվա եք», նադայել արիք:
Բայց եթե անգամ ՀՀԿ-ն վերցնի ու տա ԲՀԿ-ին «վարգելը եղանց, վազելը եղջերվաց»` վարչապետի աթոռի տեսքով, ո՞ւմ է «աթոռը» տալու ԲՀԿ-ն:
Իսկ սա, պարոնայք ատենակալներ, շա՜տ լուրջ հարց է, անկախ ինքնաթիռում թռածների համերաշխ «այփադումից»: ԲՀԿ օսկանյանական թևը ցանկանալու է այդ մունդիրը զգեցնել յուր թեկնածուին, անկախ նրանից` ով կլինի նա, բայց հաստատ չի լինի ԱԺ նախագահը: Ծառուկյանի թևը, յուր խնամիով հանդերձ, այսքան զրկանքներ, պայքար, փող, լումա, էներգիա, երեսծեծանք է կրում, հանուն «էլեկտրական» այդ աթոռի:
Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից ԲՀԿ-իստական «նոու-հաուն» ինչ-որ առումով ընդունելի լինի, իր իրական նպատակի հիմքում դրված էներգետիկայի առումով մեռած է:
Իսկ մեռածների վրա երկրորդ անգամ չեն կրակում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ