09.11.2013|
17:47
Սա ամենաբարձր պահված ցուցապաստառն էր, որը Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի ձեռքերում էր: Որդին եկել էր հորը սատարելու մի առանձնակի հպարտությամբ ու ակնածանքով: Երեխայի գիտակցությունը շատ բարձր պիտի լինի, որ այն, ինչ տեղի է ունենում ծնողի հետ, կարողանա ընկալել ու համարժեք արձագանքել: 14-ամյա Շահենը այդ գիտակցությամբ էր ներկա հոր համար կազմակերպված ակցիային, որին մասնակցելու էին եկել մարդիկ, ովքեր ազատ էին կուսակցական պարտավորվածություններից ու գաղափարական-թիմային-խմբային շահ ասվածի կաշկանդող տիրույթներից: