Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պուտինն ու Օբաման Սիրիայում խաղաղության կոչ են անում, բայց լռում են Ասադի մասին

Պուտինն ու Օբաման Սիրիայում խաղաղության կոչ են անում, բայց լռում են Ասադի մասին
19.06.2012 | 13:34

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Մենք խոսել ենք միջազգային խնդիրների, այդ թվում` Սիրիայի մասին, և գտել ենք ընդհանուր շատ եզրեր»,- ասել է Պուտինը հայտարարությունը ստորագրելուց հետո: Սակայն նա չի մանրամասնել` ինչ խնդիրների մասին է խոսքը, և արդյունքում անհասկանալի է մնացել, թե որքանով է երկու առաջնորդների երկժամանոց հանդիպումն օգնել` սեփական մոտեցումներն ընդհանրացնելու համար:
Պուտինի և Օբամայի ստորագրած փաստաթղթում ասվում է այն մասին, որ Սիրիայի ժողովուրդը պետք է «ինքնուրույն, ժողովրդավարական ճանապարհով սեփական ապագան ընտրելու» հնարավորություն ունենա: Երկու առաջնորդներն էլ կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունները և հետևել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ներկայացրած խաղաղ կարգավորման նախագծին:
Բացի դրանից, նախագահները համատեղ հայտարարության մեջ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման նոր պայմանագիրն իրականացնելու մտադրություն են հայտնել:

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ